Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ «կապիտուլյացիա» տերմինից

Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ «կապիտուլյացիա» տերմինից․

«2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ավարտի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։

Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները մեզ վերադարձվեցին առանց որևէ կրակոցի։ Բնականաբար, Հայաստանը դա կամավոր չի արել, մենք նրան հարկադրեցինք։ Եթե պատերազմի պայմաններում դու ինչ-որ մեկին ստիպում ես ինչ-որ բան անել, դա նշանակում է, որ այդ կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այսինքն՝ այս եզրույթի մեջ պետք չէ որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ փնտրել։ Դա պարզապես իրականություն է։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի էին ունենում եռակողմ բանակցություններ։ Ես կտրականապես պնդում էի, որ ստորագրվող հայտարարության մեջ անպայման պետք է արտացոլվի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։ Հայկական կողմը չէր ցանկանում համաձայնել դրան։ Սակայն այն այնքան էլ շատ այլընտրանքներ չուներ։

Եթե պատերազմը շարունակվեր, իհարկե, մենք նույնպես կորուստներ կունենայինք, սակայն Հայաստանի կորուստները շատ ավելի մեծ կլինեին։ Քանի որ նրանց զորքերը, կարելի է ասել, շրջափակման մեջ էին, և փաստացի հնարավոր էր նրանց լիակատար ոչնչացումը։ Ուստի, նույնիսկ դա չցանկանալով, Հայաստանը համաձայնություն տվեց, և այդ հայտարարությունը բոլորին հայտնի է․ այնտեղ կա համապատասխան հատուկ կետ», — նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31