168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Ադրբեջանն Անդրկովկասում բավականին համարձակ ռեգիոնալ արշավ է սկսել Արևմուտքի դեմ։
«Նրանց պահանջը, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, առհասարակ կապ չունի ո՛չ խաղաղության պայմանագրի, ո՛չ սահմանագծման աշխատանքների հետ։ Այս պահանջներով Ադրբեջանը նպատակ ունի գործընթացը հետաձգել և առաջ չգնալ»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ականների կողմից արցախահայերի խնդիրների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի մերժումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ օրվա իշխանությունը հրաժարվել է Արցախից։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանը փորձում է ամեն կերպ առաջ մղել Արևմուտքի հետ համաձայնեցված իր օրակարգը, սակայն ներկայումս առանց Արևմուտքի՝ այլ երկկողմ ձևաչափով։
«Ալիևն ազդարարում է սպասվող նոր խնդիրների մասին»,- Հանրապետության հրապարակում ամենամյա Ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
«Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու»,- Հանրապետության հրապարակում ամենամյա Ջահերով երթի մեկնարկին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։