Մենք մշտապես ենք ասել, որ Արցախի էջը չի փակվել և չի կարող փակվել: Սա քաղաքական կոնյունկտուրայի հարց չէ, արժեհամակարգի հարց է: Արցախի հարցը կարող է փակել միայն հայ ժողովուրդը, այն էլ՝ միայն մոռանալով Արցախի մասին: Սա այն է, ինչ անում է Նիկոլը: Էս կռվի ամենակարևոր, բազային մակարդակը չմոռանալն է, որովհետև եթե դա տեղի ունեցավ՝ վերջ:
«Բոմժացում», «շուն-շանգյալ», «կրծքերի զբաղվածություն», «քաբաբիկներ»… ահա այսպիսի բառակույտով է ավելացել ՔՊ-ի նախընտրական բառացանկը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նաև Կառավարության ԱԺ նիստերի ժամանակ են ընդդիմության նկատմամբ հակաքարոզչության կրակը վառ պահում։
Բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական ազատումների տրամաբանությունն ուղղակիորեն կապված է դեպքերի ու իրադարձությունների այն անտրամաբանական հոսքի հետ, որին վերջին տարիներին ականատես ենք լինում։
Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Եվրամիության ֆինանսական, բարոյական և քաղաքական աջակցությունն այս վարչախմբին՝ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, մտացածին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի անվան տակ՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցումն ու մեկուսացումը, նաև՝ եվրոպական թողտվության պայմաններում Հայաստանում մոլեգնող իրավական կամայականությունները։
«Մեր տարածաշրջանն ուղղակիորեն պայթում է»,- 168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ այս ֆոնին Հայաստանում ունենք ուրախ ավտոբուսում տժժացող և դիսկոտեկ պարող իշխանություն։
Մեր կոլեկտիվ պատմական հիշողությունն այսօր փորձում են ձևավորել և՛ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ իրեն հարմար տեսակետից, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Եվրամիության ու ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ աշխատող բազում ՀԿ-ներ ու առանձին գործիչներ։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են վարչախմբի հակաեկեղեցական արշավի նոր ու առավել զազրելի դրսևորումները՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական վարույթի հարուցումը, արտերկիր նրա մուտքն արգելափակելը, Եպիսկոպոսաց ժողովի անդամների մեծամասնության ելքի արգելքն ու ժողովի տապալման փորձերը, հոգևորականներին մանկապղծության համար մեղադրելը կամ նրանց քարոզները ծայրահեղ իսլամի հետ համեմատելը, և այլն։
Իշխանությունն ասում է՝ հեծանիվ, սրտիկ, ֆեստիվառ, դիմացն ունենք այդ ամենի ծաղր, բայց մեծ հաշվով՝ երկիրը դրանից ոչինչ չի շահում։
Ընթացիկ իրավիճակի առաջին ասոցիացիան, որն առաջանում է, թումանյանական կկվի հեքիաթն է, և խոշոր հաշվով՝ դա նաև հռչակված քաղաքականությունն է։
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ արտաքին ճնշումների հանգույն մեկնարկած ներքին ճնշումները նոր թափով սկսվեցին տարեսկզբից. Նիկոլ Փաշինյանը տարին սկսեց հակաեկեղեցական պայքարի մեկնակետ Հովհաննավանքում «պատարագի» մասնակցելուց, ապա իրեն «ամրակցված» եպիսկոպոսների մասնակցությամբ ինչ-որ թղթի ստորագրմամբ և պահանջներով:
Եթե ապագա աշխարհակարգում հստակություն մտնի, օրինակ, Ուկրաինայի, Գազայի, Մերձավոր Արևելքի, Չինաստանի հարցերով, նոր կոալիցիաներ ձևավորվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն նոր կոմունիկացիաների շուրջ, իսկ դա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և գործընթացը դրան է գնում, այդ հարցերը լուծելուց հետո Հայաստանի և Հարավային Կովկասի, առավել ևս՝ Փաշինյանի հարցը երկրորդական է, և նա կանի այն, ինչ իրեն կասեն։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի տարեսկզբյան թողարկմանը քննարկում են Նիկոլ Փաշինյանի՝ ոչ լեգիտիմ դառնալու հիմքերը, հիշեցնում այս պահին գործող և օրենքի ուժ ունեցող՝ ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագրի հիմնադրույթները, որոնցից որևէ մեկն այդպես էլ չի կատարվել, ավելին՝ վարչախումբն իրագործում է իր գրած ծրագրի ճիշտ հակառակը։
«Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան կոչվածն անընդհատ գրում է՝ լրատվամիջոցները, լրագրողական դաշտը կործանվում են։ Ա՛յ կործանվածներ, դուք երկիր եք կործանում, դուք ձե՛ր մասին մտածեք։ Մի հրապարակումը լավը կլինի, մյուսը՝ վատը, մեկն անթերի կլինի, մյուսը թերություն կունենա, դա ի՞նչ կապ ունի։ Դուք ի՞նչ գործ ունեք մամուլի հրապարակումների հետ»:
«Յոթ ամիս չէի գրում: Կարծում էի՝ վերջ, այլևս չեմ գրի: Բայց պարզվեց, որ դեռ ապրում եմ…»․ լույս է տեսել արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանի հեղինակած`«Տուն գնացող արև»-ը 8-րդ գիրքը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի տարեվերջյան թողարկմանը քննարկում են վարչախմբի՝ ԵՄ-ին ուղղված օգնության խնդրանքը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իբր «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարելու հարցում, քաղաքական ընդդիմախոսների լռեցումն ու մեկուսացումը՝ ԵՄ-ի լուռ հավանությամբ, Արևմուտքի երկդիմի քաղաքականությունը քաղբանտարկյալների հարցում, և այլն։
«Դասեր» հաղորդաշարի հերթական թողարկմանը հյուրընկալվել են ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը և հոգեբան Դավիթ Ջամալյանը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է։
Պատմական Հայաստանն իրական Հայաստանից բաժանելն արհեստածին տեսություն է։
Անցյալի փորձից ունենք «երևանյան հանրապետության» նախադեպը, երբ հարյուր և ավելի տարի առաջ Բաթումի, ապա՝ Ալեքսանդրապոլի դաշնագրերով տեսել ենք թուրքական քաղաքականության թիրախը։
Հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր դարձյալ Ազգային ժողովում էր, այս անգամ՝ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի մասին զրուցելու ակնկալիքով։
Շատ բնական է, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը եկեղեցին է, այդ հարցը եփվում էր երկար տարիներ։ Սա քաղաքական իրավիճակ չէ, որում մենք ապրում ենք։ Փաշինյանի հարձակումն Առաքելական եկեղեցու նկատմամբ ապացուցում է, որ այս ճգնաժամը քաղաքակրթական է, արժեհամակարգային։
Ո՞վ բերեց Նիկոլին՝ սա ամենադեստրուկտիվ օրակարգն է, որը գեներացնում են որոշ ընդդիմադիրներ։
168.am-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Վերջին շաբաթներին բազմաթիվ նոր նախաձեռնություններ քաղաքական հայտեր ներկայացրին՝ դիրքավորվելով նախընտրական իրավիճակում, իսկ հին ու ավանդական ընդդիմությունն էլ տարբեր հարթակներում հստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը, ինչ գործիքակազմով և երբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։
Հայաստանը վաշինգտոնյան փաստաթղթից որևէ բան չի ստացել, իսկ Փաշինյանը ստացել է այն, ինչի համար բանակցում էր՝ անձնական շահերը բավարարելու, իր քաղաքական ուժի վերարտադրման հարցում։ Մինչև բանակցությունների սկիզբը բանակցողը մի կարևոր հարց է ձևակերպում՝ ո՞րն է լինելու մեզ համար լավագույն արդյունքը։ Իրատես լինելով՝ այն պետք է պատկերացնել, և ապա հասկանալ, թե քո շահերի ո՞ր տարբերակներն են […]
Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։
«ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կա՞ դատավոր, որը վարչապետի ասածը չանի։ Մեր սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն իրավական պետություն է։ Որևէ երկիր չեք տեսնի, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը դատական իշխանությանը սպառնա՝ ասելով, թե չկա նման դատավոր, որն իր ասածը չանի։ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը դարձյալ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Բա այս տարածքների հանձնումն ի՞նչ է»։