«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն մեղքերից, մեկը՝ Արցախի հանձնումն էր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը, սակայն այդ փորձերն ապարդյուն են։ Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը»։
Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան ու հակահայաստանյան ողջ քաղաքականությունը հիմնված է հայտնի օվերտոնի պատուհանի սկզբունքի վրա, երբ նա կամ անձամբ, կամ իր քարոզչազինվորների միջոցով հրապարակային դաշտ է նետում որևէ անընդունելի, զարհուրելի, նողկալի տեղեկություն, որը նույն կոնտինգենտի շրջանառության, բայց նաև իրական ու ոչ իրական ընդդիմադիրների քննադատության միջոցով ժամանակի ընթացքում դառնում է ականջի համար սովորական երևույթ, ինչից հետո էլ՝ իրականություն։
Արդեն 12 օր է՝ Ադրբեջանը մի խումբ ձեռնասուն, այսպես կոչված, էկո-ակտիվիստների միջոցով փակ է պահում Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ երկիրը կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: