Էնդոկրինոլոգը նյարդերը հանգստացնելու պարզ միջոց է նշել
Էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան նշել է նյարդերը հանգստացնելու պարզ միջոց այն դեպքերում, երբ ամեն ինչ նյարդայնացնում է ձեզ, նույնիսկ մոտակայքում ձեր ամուսնու շնչառությունը։ Նա խորհուրդներ է տվել իր Telegram ալիքում։
«Արդյո՞ք նյարդայնացնող է դարձել, թե ինչպես է ամուսինդ թխկթխկացնում սպասքը, բարձր շնչում, հարցեր տալիս աշխատանքային ծանր օրվանից հետո, երբ ուզում ես մենակ մնալ: Երևի ժամանակն է մագնեզիում ներառել ձեր սննդակարգում»,- ասել է Լեբեդևան։
Բժիշկն ասել է, որ այս հավելման երեք տեսակ կա, որոնք նախատեսված են նյարդային համակարգի ամրապնդման համար։
Նրա խոսքով՝ մագնեզիումի թրեոնատը բարելավում է հիշողությունը և սովորելու ունակությունը։ Ընդ որում, ունի ամենաբարձր կլանման ցուցանիշը մագնեզիումի ցիտրատը, շարունակել է էնդոկրինոլոգը։ Այն պետք է ընդունել գլխացավի, ստամոքս-աղիքային սպազմի և նախադաշտանային համախտանիշի դեպքում, ըստ shantnews-ի՝ պարզաբանել է բժիշկը։
Եզրափակելով՝ Լեբեդևան մատնանշել է մագնեզիումի կելատը՝ որպես նյարդային համակարգը կարգի բերելու միջոց: Ըստ նրա՝ այս հավելումը գալիս է ամինաթթուների հետ համակցված և, ավելին, բացասաբար չի ազդում ստամոքսի վրա, եզրակացրել է բժիշկը։