Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն այսօր այցելել է Genesis Armenia՝ ծանոթանալու ուղեղային կենտրոնի գործունեությանը, ռազմավարական ուղղություններին և իրականացվող ծրագրերին։
Fars գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի հարձակումը սկսվել է տեղական ժամանակով մոտ 23:15-ին՝ Բանդեր-Աբբասում և Սիրիկում գտնվող թիրախներին հասցված հարվածներով։ Իրանի հարավում ակտիվացվել են ՀՕՊ համակարգերը։
Ջասկ քաղաքում և Պարսից ծոցի Աբու Մուսա կղզում պայթյուններ են որոտում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդներին արտասովոր նվերներ է մատուցել՝ փորագրությամբ անվանական ատրճանակներ և մարտական փամփուշտների տուփեր, հաղորդում է Turkiye Today-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում կոչ է արել վերսկսել դիվանագիտական ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմներին վերջ դնելու համար՝ հայտարարելով, որ տարածաշրջանը չի կարող դիմակայել հետագա հակամարտություններին, հաղորդում է Anadolu-ն:
Իրանի զինված ուժերը շուտով «զանգվածային հարձակում» կսկսեն տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայանների վրա
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Չեչնիայի Ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու մասին՝ տարածաշրջանի ղեկավարի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպմանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ դրական գնահատելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները։«Լավ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2026 թվականի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել շուրջ 46,7 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։ Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է վերակառուցել շուրջ 500 կմ օդային և գրեթե 100 կմ մալուխային գծեր, կառուցել 27 նոր բաշխման ենթակայան, մի շարք բարձր լարման ենթակայաններ և իրականացնել ցանցի լայնածավալ արդիականացում՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներով վերազինմամբ։
Եվրոպական արհմիությունները հանդես են եկել նոր պարտադիր կանոնների ընդունման օգտին, որոնք պետք է պաշտպանեն աշխատողներին աշխատավայրերում շոգի վտանգավոր ազդեցությունից, գրում է The Guardian-ը:
ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում ԻՀՊԿ-ի ափամերձ ռադարներին, հականավային հրթիռների դիրքերին և Իրանի ՀՕՊ համակարգերին. Axios
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր հարվածներ կհասցնի Իրանին, եթե Թեհրանը շարունակի հարձակվել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա, հաղորդում է NBC News-ը:
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հաստատեց Իրանի վրա հարվածների վերսկսումը։
Մարկոսն ապրել է Երուսաղեմի առաջին քրիստոնյաների եռանդուն կյանքը: Նրա ընտանիքն օգնել է առաքյալներին: Վերնատունը, որտեղ հավաքվում էին աշակերտները, պատկանում էր Մարկոսի մորը՝ Մարիամին: Եվ պատահական չէ, որ այդ մթնոլորտում մեծանալով, Քրիստոսի մասին լսելով՝ նման ուղի է ընտրել:
Իրանի հարավային շրջաններում մի քանի պայթյունի ձայներ են արձանագրվել, հաղորդում է Fars-ը:
Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ երկրում կալանավորների և դատապարտյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։
Սխալ պահված կամ վարակված միսը միշտ չէ, որ հնարավոր է ճանաչել միայն արտաքին տեսքով։ Դեղագործական գիտությունների թեկնածու, РТУ МИРЭА-ի կենսատեխնոլոգիայի և արդյունաբերական դեղագործության ամբիոնի դոցենտ Մարիա Զոլոտարյովան «Лента.ру»-ին հայտնել է, թե ինչ նշանների վրա պետք է ուշադրություն դարձնել միս գնելիս։
Երբ պետական կառավարման համակարգը, ուժային կառույցները դառնում են մեկ հոգու անձնական ճղճիմությամբ պայմանավորված հաշվեհարդարի իրականացման գործիքներ, պետությունը՝ որպես այդպիսին, ԱՎԱՐՏՎՈՒՄ Է։
Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարը» Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար սաուդյան «Ալ Ահլիից» ստացել է 21,9 միլիոն եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։ Այդ գործարքն ամենախոշորն է «Կրասնոդարի» պատմության մեջ։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրահման բին Ջասիմ Ալ Թանիի հետ, հաղորդում է Press TV-ն:
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ իրանցի ժողովրդի հասցեին հնչող վիրավորական հռետորաբանությունը չի նվազեցնում նրա արժանապատվությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը սիրիացի ժողովրդին ավելի քան 50 միլիոն եվրո կփոխանցի, որը ստացվել է այն գույքի բռնագրավումից, որը ֆրանսիական արդարադատությունը ճանաչել է որպես Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի ընտանիքի անդամների կողմից ապօրինի ձեռք բերված միջոցներ, հաղորդում է Le Monde-ը:
Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ անդրադառնալով նաև Թուրքիային։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Հ. Էմինի փողոցի թիվ 80, 82, Վաղարշյան փողոցի թիվ 26, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքերի, Վ. Այգեկցու փողոցի թիվ 36-ից 66, Հ. Էմինի փողոցի թիվ 60-ից 117, Մանուշյան փողոցի թիվ 36/2-ից 71 հասցեների առանձնատների գազասպառողների,
Մալաթիայի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 23-ին՝ ժամը 12:10-ին, խուզարկություն են իրականացրել 33-ամյա տղամարդու բնակարանում։
Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը սկսել է նախագահական արշավը, երբ վերաքննիչ դատարանը կրճատել է ընտրովի պաշտոններ զբաղեցնելու նրա արգելքի ժամկետը, գրում է The Guardian-ը:
Չորեքշաբթի Բարսելոնայում ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան է արձանագրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում: Դրա մասին երկրին պատուհասած շոգի նոր ալիքի ֆոնին հայտնել են Իսպանիայի օդերևութաբանական ծառայություններից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանն է:
Պակիստանը Միացյալ Նահանգներին և Իրանին զսպվածություն ցուցաբերելու և Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանն ուղղված փոխըմբռնման հուշագրի պայմանները պահպանելու կոչ է արել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: