Այս տարվա փետրվարի 9-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառում, որին ներկա են էին ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Այն, ինչ սահմանազատման տակ փորձում են ներկայացնել հանրությանը գոնե մինչև այս պահը, դա ադրբեջանական պահանջատիրության բավարարումն էր ՀՀ իշխանությունների կողմից, որը, ցավոք, բարեհաջող ձևով փաշինյանական կառավարությունն իրականացնում է: Ինչու է որոշակի փուլերում բարդություններ առաջանում, որովհետև ադրբեջանական պահանջատիրությունը տարբեր փուլերում խնդիրներ է առաջացնում օրվա իշխանության համար:
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ կա՞ն տեղեկություններ, թե Տավուշի գյուղերի հետ կապված իշխանությունն ինչ որոշում է կայացրել, նա պատասխանեց՝ քննարկումները շարունակվում են։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ Եվրամիության հետ Հայաստանը 550 մլն եվրոյին համարժեք ծավալի ծրագրեր ունի, որոնք մեկնարկել են և գտնվում են այս կամ այն փուլում։