«Չեմ բացառում, որ նաև այս կետը քննարկվի, մանավանդ որ, թեմայով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, որ ռուսական կողմի համար կարևոր են դետալները, մանրամասները։ Այսինքն՝ հնարավոր է՝ քննարկվի այն ամենը, ինչը հնարավորություն կստեղծի ռուսական կողմի համար ավելի գնահատելի ու կանխատեսելի դարձնել այդ իրողությունը»,- նշեց միջազգայնագետը։
Երեկ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վլադիմիր Պուտինին։ Միջոցառմանը մասնակցել են նաև այլ պետությունների 27 նորանշանակ դեսպաններ։