«Վեհափառի դեմ այս գործողություններն իշխանություններն անելու էին, բայց արագացրեցին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցում հնչեցրած մտքերի առնչությամբ պետք է իրավական ընթացք տրվի, քանի որ նա ռուսական ալիքին տված հարցազրույցում հայ հոգևորականներին մեղադրել էր «մանկապղծության մեջ»։

Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետի դեմ նախաձեռնված քրեական վարույթին, պատգամավորը նկատեց՝ սա իշխանությունների կողմից այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որն ավելի խտացված ձևով տեսանելի է եղել 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

«Ինչո՞ւ եմ ասում՝ խտացված, որովհետև Մայր Աթոռի, հոգևորականների դեմ տարաբնույթ հարձակումները եղել են 2018 թվականին, տարբեր փուլերում այդ հարձակումներն ակտիվացել են։ Սակայն վերջին շրջափուլը, որը կարծես թե իշխանության հարձակման հավաքական հատվածն է՝ 2025 թվակականի հունիս-հուլիսին է եղել։ Կարծում եմ՝ սա որոշակիորեն կանխատեսելի էր։

Ինչո՞ւ հիմա եղավ, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ էր, որ սա եղավ Եպիսկոպոսաց ժողովի համար։ Ակնհայտորեն այսպիսի դրսևորում ինչ-որ փուլում լինելու էր, բայց գործողությունները որոշակիորեն արագացվեցին՝ կապված Վիեննայում անցկացվող Եպիսկոպոսաց ժողովի հետ»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց  Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Խոսելով օրերս Հայաստանում հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին, պատգամավորն ասաց` որևէ նոր բան չի ասի, եթե ասի, որ Ադրբեջանում մեծ չափազանցություն է քաղհասարակություն ասելը, որովհետև այնտեղ շատ վաղուց կառուցված է բռնապետություն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս