Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Տելեգրամյան մի կայքէջի օգտատիրոջից` իրացնելու նպատակով:
Հնդկաստանը առայժմ դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից: Հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ազգին ուղղված իր առաջին ուղերձում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել:
«Ադրբեջանական զորքի կողմից ռազմակալված Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը չի վերականգնվում։ Ավելին, բանակի մարտական ոգին նսեմացնում են՝ անընդհատ անելով հայտարարություններ, թե կրակելու հրաման չկա, և բանակի առջև ռազմական գործողության դիմելու խնդիր դրված չէ»,- ասաց Քերոբյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա բանակցությունները կարող են արդյունավետ լինել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպել է Լիբանանուն Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։
Վրաստանում վառելիքի էժանացում է սպասվում. վառելիքը կէժանանա մինչև 20 թեթրի, BusinessPressNews լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին։
Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Այս մասին տեղեկանում ենք Monument Watch-ի հերթական զեկույցից:
Ավտոմեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
«Նույնիսկ ԽՍՀՄ թշնամիներն ավելի մեծ արժանապատվություն ու կլաս ունեին դեռևս 1942 թվականին, քան նրանք, ովքեր 3 օր առաջ Ստալինգրադի մասին խոսելով ողջ աշխարհի առաջ խայտառակեցին հայերին։ Ահա թե ինչ էր ասել Անգլիայի թագավոր Ջորջ VI-ը.
Ռեսպոնդենտներին ներկայացվել է բիզնես միջավայրին առնչվող խոչընդոտների ցանկ և առաջարկվել՝ նշվածներից ընտրել իրենց համար ամենամեծ խոչընդոտը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է.
Նրա գրառման տակ քաղաքացիները տարբեր մարզերից լուսանկարներ են տեղադրել՝ գրելով՝ Սիսիան, Վայք, Արմաշ, Սյունիք, Տաթև, Գյումրի…
Մայիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «հողատու», «դավաճան» անվանած պապիկին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ:
Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել «մանյովրի»` իրեն վերևից իջեցված/թույլատրված դաշտը և կոծկելու/ֆռցնելու թեման այնքան թափթփված էր անում, որ նույնիսկ քպ-ական սեկտորում էր ծիծաղ առաջացնում:
Կարլո Անչելոտին դարձել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Իտալացին պայմանագիր է կնքել և թիմի հետ կսկսի աշխատել մայիսի վերջից։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով ՌԴ-Ուկրաինա խաղաղության գործընթացին, ասել է՝ «Նախագահ Էրդողանը հանդիպումներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ, քննարկումներ են տեղի ունեցել պարոն Մակրոնի և Պուտինի հետ։ Մենք ձգտում ենք հասնել խնդիրների խաղաղ կարգավորման։ Սա մեր նախագահի տեսլականն է։ Կարծում եմ՝ կողմերը կհանդիպեն առաջիկա օրերին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կխստացնի ներգաղթի քաղաքականությունը և երկրում ապրելը կդարձնի օտարերկրացիների համար «արտոնություն», այլ ոչ թե իրավունք, հայտարարել է վարչապետ Քեյր Սթարմերը։ «Իմիգրացիոն համակարգի բոլոր ոլորտները, այդ թվում՝ աշխատանքը, ընտանիքը և կրթությունը, կխստացվեն, որպեսզի մենք ավելի շատ վերահսկողություն ունենանք։ Կարգի կիրարկումը կլինի ավելի խիստ, քան երբևէ, և միգրացիայի թվերը կնվազեն», – ասել է Սթարմերը սպիտակ թղթի հրապարակումից առաջ մամուլի ասուլիսում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։
Արտաքին գործերի նախարար (ԱԳ) Արարատ Միրզոյանն այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել մի շարք ձևաթղթեր 2024 և 2025 թվականներին ստացած նվերների վերաբերյալ։
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպումից հետո նախարարության դիմաց հավաքված մյուս ծնողներին հայտնեցին, որ հնարավոր է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարվի։
Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
Մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գետարգել գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Զոհրաբ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի և 54-ամյա Համլետ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև օրվա վերջ պետք է արձագանքի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների։
Երևանում մայիսի 7-11 կայացավ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանը երկու մեդալ նվաճեց: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը:
Մի էջ տեքստ է ոչ մի բանի մասին, «he says, she says» ոճով, վերջում էլ մոտավորապես այն մասին է, որ դե իրավապահները պիտի օրենքով գործեն։
Նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը, կտրուկ կիջեցնի դեղերի արժեքը։