
Գերմանիան ժամանակ է տվել Ռուսաստանին՝ կամ… կամ

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև օրվա վերջ պետք է արձագանքի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների։
«12 ժամ կա մինչև օրվա ավարտը, և եթե հրադադարը չպահպանվի մինչ այդ, եվրոպական կողմը կսկսի պատժամիջոցների նախապատրաստական աշխատանքները», – ասել է նա։