Վաշինգտոնը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն։ Այս մասին այսօր Անթալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Մենք գործարկել ենք մեր նոր և բարելավված կայքը։ Այս մասին տեղեկնում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Բանը հասել է այնտեղ, որ լրագրողներին արդեն փորձում են բռնել, վախի մթնոլորտ ստեղծել իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար։ Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար:
Հնդկաստանի դատարանների կողմից կայացված որոշման համաձայն՝ արգելվել է մուտքը «TRT Word»-ի X սոցիալական մեդիա հարթակ։
Հենց այս սխալի օգտագործման և նենգափոխման միջոցով էլ մեր հասարակությունը պարբերաբար թունավորվել է այն քայքայիչ քարոզչությամբ, թե, եթե Արցախը չլինի, ապա Հայաստանն, իբր, դժվարություններ չի ունենա, Հայաստանի շահն, իբր, ստորադասվել է Արցախի հիմնախնդրին և այլն։
Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան -Մոսկովյան- Աբովյան փողոցներ հետագծով:
«Այսօր Բաքվում տեղի է ունեցել մեր հայրենակիցների դեմ շինծու ու կեղծ «դատավարական» գործընթացի հերթական նիստը։ Ես, իհարկե, կարդում եմ նիստերից հետո տարածվող բոլոր հաղորդագրությունները, բայց հազվադեպ եմ դրանց մասին գրառումներ անում՝ հասկանալի պատճառներով։
65 տարեկանում կյանքից հեռացել է ավանգարդիստ, փոփ-արտ նկարիչ, արվեստի քննադատ Արման Գրիգորյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանն է։
Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ռազմական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Սումիի ուղղությամբ։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հերթական դրամաշնորհն է ստացել «Սարեր» մշակութային հիմնադրամը։ Ապրիլի վերջին կնքված դրամաշնորհի հերթական պայմանագրից տեղեկանում ենք՝ կազմակերպությունն այս անգամ 10 միլիոն դրամով՝ 25 հազար 710 դոլարով, պետք է իրականություն դարձնի «Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնի անցկացման վայր է նշվել Գյումրին, ժամանակահատվածը՝ մայիսի 1-ից հուլիսի 1-ը։
Զելենսկին կրկնում է Փաշինյանի սխալը՝ Ուկրաինայի համար ճանապարհ բացելով նվաստացուցիչ պարտության համար. Սուրեն Սուրենյանց
ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 10-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով:
Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Վերջին շրջանում նաև Հայաստանում որոշ վայ «վերլուծաբաններ», «քաղաքագետներ» ու «պատմաբաններ» փորձեր են կատարում նսեմացնելու ԽՍՀՄ վճռական դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում։
Հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանի կարծիքով՝ գրեթե բոլորն անլուրջ են վերաբերվել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Հայաստանի սուվերենությունը պահելու համար էր:
Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մյուս ժողովուրդները շատ ավելի միասնական են։ Այս ընկալումը նմանում է այն ընտանիքներին, որոնք վիճում են փակ դռների ետևում՝ ենթադրելով, որ իրենց հարևաններն ապրում են ներդաշնակության մեջ։ Սա՝ «խոտն ավելի կանաչ է ցանկապատի մյուս կողմում» արտահայտության դասական օրինակ է։
Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, ապա դրա լուսաբանումն էլ որպես հանցագործակցության օժանդակություն:
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը
Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլ կժամանի մայիսի 15-ին, ուշ երեկոյան, ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է։
«Հրապարակ»-ը պարզեց, որ սույն անձը տարիներ առաջ աշխատել է ոստիկանությունում, քրեական ոստիկանության օպեր է եղել, սակայն կարճ ժամանակ անց սկանդալով հեռացվել է համակարգից՝ հենց մարդ ծեծելու համար։ Նորայր Ավետիսյանի հեռացումը ձեւակերպվել է «սեփական դիմումի համաձայն», քանի որ հայրն էլ է եղել ոստիկանության աշխատակից։ Հայրը՝ Աշոտ Ավետիսյանը, այդ ժամանակ եղել է ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի ղեկավարը, իսկ այժմ Դինամոյում բռնցքամարտի մարզիչ է։
Հայաստանը Ղազախստանին է հանձնել խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հիմա դա արդեն յոթ տարի լոմը ձեռքին, հետևողականորեն քանդում է ամեն ինչ՝ անվերջ խոսելով «ձեռքբերումներից», «աննախադեպերից» ու «ապագայից»: Ասում եմ՝ տես, դպրոցներն ի՞նչ վիճակի անտերխանա ես դարձրել։ Քանդելուդ գործը սկսել ես երեխաներից՝ տերերիդ պատվերով։
Քաղաքական-քարոզչական մակարդակում շարունակվում է գրոհ մղվել հայոց նորագույն պատմության՝ ազգային ինքնագիտակցության և ազգային ոգու հուսալի հենարանի (ինչպես բոլոր ժողովուրդների մոտ է) վրա։ Գլոբալիստական բոլոր կանոններով մեր ազգին զրկում են սեփական անցյալի պատմությունից, իսկ պատմությունը՝ հերոսականությունից։ Առանց ամոթի նշույլի` ներշնչվում է, թե իբր հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում խեղճ ու թույլ է եղել, «պատերազմներում ոչ մի հաղթանակ չի տարել» և այլն։
Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հայտնվել են կասկածելի և վատ վիճակում. այն աստիճան վատ, որ անգամ չեն կարողանում ծեծկռտուք անել, ընդամենը քաշքշոցների մեջ են հայտնվում, և վերջ։
Դուք շարունակում եք շրջանառել կեղծ նարատիվներ, տարածել ապատեղեկատվություն, իբր թե ինչ-որ շենքերում բաժնեմասերի, սեփականությունների մասին՝ իրական քաղաքական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար։
Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության» (DEİK) նախագահ Նայիլ Օլփաքը կազմակերպության գլխավոր կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին:
Այդ անձինք բնակվում էին Լիբանանում և Իրանում և աշխատում են «Հեզբոլլահ»-ին արտասահմանյան դոնորներից գումար հասցնելու ուղղությամբ: