Անծանոթ մի անձ, պրոֆեսիոնալ ձայնով պատմում է երկու տեսանյութերում, որոնք մի փոքր տարբերվում են իրենց բովանդակությամբ: Մի անհիմն պատմություն, իբր թե Հայաստանի ողջ բնակչությունը իսլամական է եղել։ Տեսանյութերը պարունակում են Հայաստանի բազմաթիվ իրական տեսք ունեցող տեսարաններ, որոնք, հավանաբար, ստեղծվել են արհեստական բանականության կողմից։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական մոբայլ բանկինգը: Հավանաբար, այն պետք է լինի նույնքան հարմարավետ և անվտանգ, որքան Ձեր սեփական տունը: Տիրույթ, որտեղ Դուք եք որոշում՝ ինչը որտեղ պետք է լինի, ինչպիսի տեսք ունենա Ձեր առավելագույն հարմարավետության համար:
Հանգամանքները պարզվում են:
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հայտնելով որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Գ. Ա.-ն է։
Վրացի ալպինիստուհի Ալինա Գամսախուրդիան նվաճել է ծովի մակարդակից 8848 մ բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված վեց փամփուշտով:
Փաշինյանի անձի երկվությունը. հավատարմություն Լավրովին և հակառուսական ստրիպտիզ Լավրովի այցի դեմ․ Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանն է։
Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է փրկարար ծառայությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ից 17-ը կայցելի Կանադա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին: Այս մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։
Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն իր հերթական՝ 13-րդ դրամաշնորհն է հատկացրել հոգեզավակ «Մշակույթի զարգացման հիմնադրամ»-ին։
Մայիսի 21-ին Արցախի Հանրապետթյան Ազգային ժողովը արտահերթ նիստ է անցկացրել, որի արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։
Ուկրաինան արդեն պատրաստել է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման անվանացանկ՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։ Այն հանձնվել է ռուսական կողմին, ըստ РБК-Украина-ի՝ հայտնել է ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբի պետի տեղակալ Անդրեյ Յուսովը։
Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Այս մասին նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տարածվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Լավրովի այցն ու ռուսական կողմի հայտարարությունները որոշակի մեսիջ էին ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև հասարակությանը:
Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Սյուզաննա Բարսեղյանը։
Նիկոլ Փաշինյանին անվստահություն (իմպիչմենտ) հայտնելու գործընթացի մասին խոսելիս պետք է մոռանալ 36 պատգամավորների աջակցության թվի մասին, որովհետև որոշման կայացման համար անհրաժեշտ է 54 պատգամավորների աջակցություն։
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Վրաստանի բանկի քարտեր ունեցող ՌԴ քաղաքացիների համար 300 եվրոյից ավելի արժողությամբ գնումների սահմանափակումների սահմանումը կապված է ֆինանսական հաստատության կողմից միջազգային պատժամիջոցների կատարման պարտավորության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի բանկի մամուլի ծառայությունից։
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը մայիսի 26-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում հաստատվել է վերջնական խաղաղություն հաստատելու շահագրգռվածությունը, որը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։
ԱՄՆ դաշնային դատավոր Մյոնգ Ջունը արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ազատել Կրթության նախարարության հազարավոր աշխատակիցների՝ վճռելով, որ այդ քայլը միտված էր առանց Կոնգրեսի հաստատման ամբողջ նախարարության լուծարմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն
«Պետք չէ հավատալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունը նպատակ չունի վերաֆորմատավորելու հայ-ռուսական հարաբերությունները։
Ռուսական Վոլգոգրադ քաղաքում գտնվող հայտնի «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է տղամարդու դիակ։ Տեղեկությունը հայտնել են Վոլգոգրադի տեղական մի շարք լրատվամիջոցներ։
Թբիլիսիում կայանման տուգանքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կիսով չափ կրճատվել են։
Հակառակ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արձանագրած հետընթացի՝ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է անձնական առաջընթացը։
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: