Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված դիվանագիտական հանձնարարականը, որն ուղարկվել է արտասահմանում ԱՄՆ դեսպանատներ։
Covid-19 համաճարակից հետո և ամերիկյան գործարանների փակման հետևանքով ԱՄՆ-ն ավելացրել է զենքի ներմուծումը արտասահմանից: Այս առումով առաջատարը Թուրքիան է, որը սկսյալ 2021 թվականից հանդիսանում է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը:
Մայիսի 22-ին երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են Վեդիիի քննչական բաժին։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները Ղարաբաղի ներկայացուցիչների քայլերի հայելային պատասխանն են:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության մեջ արձանագրվել է 21.1 տոկոս անկում, իսկ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ՝ 10.5 տոկոս։
Էկոնոմիկայի նախարարությունից հիշեցնում են՝ 2025 թ. մայիսի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15․1-րդ մասը:
Ավելի վաղ ակումբին արգելվել էր նոր ֆուտբոլիստներ գրանցել երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում՝ 2238,36 եվրո պարտքի պատճառով։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։
Եվրամիությունը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ առևտրային պատերազմի սրման ֆոնին։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։
Եթե նիկոլական խմբակն ակնարկում է լենդ-լիզի օգնության մասին, պետք է հստակեցնեմ, որ ամերիկյան լենդ-լիզի օժանդակությունը կարևոր էր, բայց նրա շուրջ 80 տոկոսը տրվել է ԽՍՀՄ-ին միայն 1943-ին, երբ արդեն ակնհայտ էր դարձել նացիզմի պարտությունը։
Շվեյցարիայում անցկացվող «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին հույս է ներշնչում, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգային է մնում:
Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ արարքը սահմանելով միջին ծանրության ՝այն մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ:
Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։
Մայիսի 27-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիայի հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը: «Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։
Ինչպես հայտնի է, ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն: Նա համեմատաբար հաճախ է լինում Հայաստանում: Վերջին տարիներին Սիյարտոն Հայաստան է այցելել նվազագույնը երեք անգամ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը։
Չորեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկու Բեռլին այցի ընթացքում Գերմանիայի իրավապահ մարմինները կուժեղացնեն օդային տարածքի հսկողությունը, կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր խոցելու համար, դիտահորերի կափարիչները կփակվեն և երթևեկությունը կսահմանափակվի։ Այդ մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։
«Պուտինը կրակի հետ է խաղում»,- այս մասին գրառում է կատարել Թրամփը իր սոցիալական ցանցում:
Լեգենդար խորեոգրաֆ և բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը բազմամիլիոն դոլարանոց ժառանգություն է թողել, այդ թվում՝ աշխարհահռչակ ներկայացումները՝ «Սպարտակ», «Իվան Ահեղը», «Ռոմեո և Ջուլիետ», և այլն։ Այս ընթացքում շատերը քննարկում էին՝ ի՞նչ և ո՞ւմ է անցնելու նրա ունեցվածքը, քանի որ զավակներ նա չուներ:
Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը չորեքշաբթի՝ մայիսի 28-ին, կմասնակցեն Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: Դրա մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Լաչինում կբացեն միջազգային օդանավակայանի ստատուս ստացած ադրբեջանական օդանավակայան:
Փաշինյանը ջերմությամբ է հիշել Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունը ու շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին և կարևորել հետագա համագործակցությունը:
Մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի համար առանց մաքսատուրքի անցնելու հարցը փակ է և սպառված։ Այդ մասին հայտնել է Եգիպտոսի փոխարտգործնախարար Աբու Բաքր Հեֆնի Մահմուդը։