Բաժիններ՝

Մի խոսքով, զուտ գրել է, որ երբ հարցնեն. «Բա խի՞ ՄԻՊ-ը չի արձագանքել», ինքն էլ ասի. «Հրես, արձագանքել եմ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԻՊ-ը Գյումրիում Լիլիթ Աղեկյանի հանդեպ ոստիկանների խայտառակ գործողություններին արձագանքել է երկարաշունչ մի տեքստով։

Տեքստի ամեն պարբերությունից հետո հարցնում էի ինքս ինձ. «Ե՞ւ …»։

Կարդացի մինչև վերջ … և ոչ մի բան։

Մի էջ տեքստ է ոչ մի բանի մասին, «he says, she says» ոճով, վերջում էլ մոտավորապես այն մասին է, որ դե իրավապահները պիտի օրենքով գործեն։

Մի խոսքով, զուտ գրել է, որ երբ հարցնեն. «Բա խի՞ ՄԻՊ-ը չի արձագանքել», ինքն էլ ասի. «Հրես, արձագանքել եմ»։
* * *
— ՄԻՊ, տեսնո՞ւմ ես ինչ է եղել։
Լռություն։
— ՄԻՊ, ո՞ւր ես!!!
Լռություն։
— Միիիիիիիիիպ, ստե՞ղ ես!!!
— Ըհըն։
«ՇՏԱՊ!!! ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է…»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս