Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հարձակմանը ներգրավված լինելու մեջ։ Երկրները փակել են իրենց ցամաքային սահմանները, կասեցրել առևտուրը, փակել օդային տարածքը մեկը մյուսի ավիաընկերությունների համար։
Եվրահանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում կներկայացնի օրենք, որը կկանխի Ռուսաստանի հետ գազային նոր պայմանագրերի կնքումը։ Կարճաժամկետ գնումները պետք է դադարեցվեն մինչև 2025 թվականի վերջ, իսկ երկարաժամկետ պայմանագրերը մինչև 2027 թվականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche welle պարբերականը:
Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն է։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլի ցուցահանդեսի է պատրաստվում․ նկատենք՝ այս գունագեղ ցուցահանդեսների նախապատրաստումը պետական բյուջեի վրա կլորիկ գումար է արժենում։
ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունը նվազել է 18,5 %-ով, մինչդեռ գյուղատնտեսությունը ցույց է տվել 10,5 % , շինարարությունը՝ 13,6 % աճ:
Առաջնորդների բանակցություններից հետո Թուրքիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Ռուսական գազի վերադարձը․ Մոսկվան շրջանցում է Բաքվին Վրաստանի շուկայում, Երևանը՝ ցանկանում ադրբեջանական գազ ներկրել
«Բնականաբար, հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե իր երկրի ղեկավարությունն ինչ պայմանագրեր է պատրաստվում ստորագրել, առավել ևս այն պարագայում, որ օբյեկտիվորեն չկան այս իշխանությանը վստահելու հիմքեր, որովհետև բազմիցս են եղել օրինակները, երբ ձեռք են բերվել գաղտնի պայմանավորվածություններ, դրանց իրականացվելուց հետո ենք բախվել դրանց հետևանքներին»:
Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։
Այն կարգավորվում է էնդոգեն հոմեոստատիկ, նեյրոգեն և ցիրկադային պրոցեսներով։ Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի և վարքի գործոնները նույնպես կարևոր դեր են խաղում քնի հիգիենայի մեջ: Էլեկտրոնային սարքերի օգտագործումն արագորեն աճում է և կապված է բազմաթիվ անբարենպաստ հետևանքների հետ, ինչը հանրային առողջության առումով մտահոգիչ է:
ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի, կառավարության փոխառությունների սահմանաչափը կավելացվի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Մակարոնեղենի գինը 2025 թ. ապրիլին 2024 թ. ապրիլի համեմատ աճել է 1 %-ով, հացինը՝ 2.4 %-ով, ալյուրինը՝ 5.5 %-ով, շոկոլադի՝ 13.8 %-ով, սուրճի՝ 17.1 %-ով, կակաոյի՝ 20.6 %-ով:
«Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին:
Երեք մարդ զոհվել է, ևս 38-ը վիրավորվել են Եմենի մայրաքաղաքին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հասցված հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնել է Եմենի իշխող շիական «Անսար Ալլահ» (Հութիներ) շարժման կառավարությունում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում 2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև, ուժերի ցուցադրություն է և մրցակցություն թիմերի միջև, բայց ոչ երկու նախագահների, որոնք հրապարակավ զսպածության կոչ են արել և չեն բացահայտել միջանձնային խնդիրները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների արդի խնդիրները։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ամերիկայի հրեական ազգային անվտանգության ինստիտուտը (JINSA) զեկույց է հրապարակել Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշմամբ հատկացված միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմ՛եքը թուրքական «TGRT Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում անդրադարձել է երկրում տիրող գնաճին:
Երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են ոչ միայն Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքը այլ նաև հայտնաբերել են մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է
Ինձ որ բանտում տեսել եք, ընկճվա՞ծ եմ եղել. այ էդ նույն տղեն եմ. եկեք աշխատենք, էս թեմայի «կռայնին» մի դարձեք. Նարեկ Մալյան
Կատարվում է նախաքննություն:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջազգային քաղաքականության կոմիտեն աջակցել է հանածոների մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացմանը, և փաստաթուղթն այժմ կքննարկվի խորհրդարանի կողմից։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Օրեր առաջ տեղի է ունեցել «հրթիռների գործով» հերթական դատական նիստը և հերթական անգամ մերժվել փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց գործով անցնող բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները երկրորդ անգամ ստուգում են իրականացրել «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Այս մասին տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, որի մեջ ընդգծվում է, որ սննդի կետը կենթարկվի կրկնակի վարչական պատասխանատվության:
Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակված տվյալների համաձայն՝ երկրում բանտերից ազատ արձակված անձանց 45%-ը կրկին հանցագործություն է կատարում։