Աննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ

Մայիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «հողատու», «դավաճան» անվանած պապիկին:

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներն Աննա Հակոբյանի հասցեին բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։


Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն 69-ամյա Տիգրան Դերմոյանին։ Այս գործով դատարանը որոշեց Տիգրան Դերմոյանին ճանաչել մեղավոր։
Դատական նիստին ներկա armlur.am-ի փոխանցմամբ՝ դատարանը սահմանել էր 375 հազար դրամ տուգանք` Աննա Հակոբյանին «հողատու» ասելու համար։

Հիշեցնենք, որ դրանից շատ քիչ ժամանակ առաջ նմանատիպ մեկ այլ գործով դատավորն արդարացրեց մեղադրյալին՝ նրա արարքում հանցակազմի առկայությունը ապացուցված չհամարելով:

Կարդացեք նաև

Ստացվում է՝ մի դատավոր կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, չտրվել ճնշումների, չկատարել քաղաքական պատվեր, չվախենալ 2 անգամ վերաքննիչ քրեական դատարանում դատավորների առաջխաղացման ցուցակից դուրս մնալուց, իսկ օրինակ՝ Ժորա Չիչոյանն առաջխաղացման հույս ունի, հետևաբար՝ պետք է չբարկացնի Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը:

Այսպես՝ 168.am-ի տեղեկություններով՝ մի քանի ամսից լրանում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը, և Ժորա Չիչոյանը զբաղեցնելու է նրա տեղը:

Տևական ժամանակ է, ինչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գաղտնալսումներ, ներքին և արտաքին դիտումներ իրականացնելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունները տրվել են քննելու Ժորա Չիչոյանին՝ նույն Մնացական Մարտիրոսյանի փոխարեն, իսկ դատական համակարգին մոտ կանգնած մարդիկ գիտեն՝ դա հենց այնպես չի արվում:

Ի դեպ, նույն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ Ոստիկանության միջնորդություններն էլ քննում է Ջոն Հայրապետյանը:

Այնպես որ, Ժորա Չիչոյանը տարեց մարդուն սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու համար դատելու իր մոտիվացիան ունի:

Ժորա Չիչոյանը լավ կանի՝ ուսումնասիրի միջազգային փորձը. Գերտերությունների առաջնորդների նկատմամբ անգամ ֆիզիկական ոտնձգությունների համար մարդիկ չեն դատվում, իսկ «Սա Հայաստանն է, детка» տրամաբանության մեջ ժողովրդավարության բաստիոնում մարդը դատվում է խոսելու համար:

Տեսանյութեր

Լրահոս