Փոխվարչապետը պարզաբանեց՝ հենց այդ պատճառով կառավարությունը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր վերանայել ծրագրի պայմանները՝ 2025 թվականի ապրիլից աջակցությունը տրամադրելով միայն խոցելի խմբերին՝ երեխաներին, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցողներին և կերակրողին կորցրած ընտանիքներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիքիին:
Իսրայելը շարունակելու էամրապնդել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները. այս մասին X-ում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը՝ մեկնաբանելով Աբու Դաբիում համաժողովի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը:
Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին:
«Նախագահ Թրամփի մերձավոր զինակից Իլոն Մասկը կոչ է արել Սպիտակ տան ղեկավարին զերծ մնալ մաքսատուրքերի բարձրացումից», – գրում է Тhe Washington Post պարբերականը՝ Սպիտակ տան իր աղբյուրները վկայակոչելով։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի վրա երկարաժամկետ հսկողություն սահմանելու հնարավորությունը՝ այն զարգացնելու նպատակով՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։
2024 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմել է 841 միլիարդ դոլար:
Նիկոլ, Ավինյանն ու Արամ Սարգսյանը չե՞ն ամաչում ասֆալտչիկի բրենդդ հօդս են ցնդացնում. Մեսրոպ Մանուկյան
Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի ոլորանների ձորում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգի, խորացող հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերում Ադրբեջանը միջազգային քաղաքական ֆորում է անցկացնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումն անցկացվում է Արցախի պետական համալսարանում, որը Բաքուն անվանափոխել է «Ղարաբաղի» համալսարան։
Սարքերի թվաքանակը, որոնք պլանավորում են տեղակայել այս անգամ, չի նշվում։
#ՀԻՄԱ. ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. #ՈւՂԻՂ
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր ձեռքբերումներ
#ՀԻՄԱ. ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈԻՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊՈԻՄ Է ՀՅԴ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ. #ՈՒՂԻՂ
Հանրահավաքից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Թուրքիան խստորեն քննադատել է Իսրայելին 2023 թվականից ի վեր Գազայում ռազմական գործողությունների համար, դրանք անվանել է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն, դիմել Համաշխարհային դատարան Իսրայելի դեմ գործին միանալու համար և դադարեցրել երկրի հետ ողջ առևտուրը:
«Հարց եմ բարձրացրել, ասել եմ՝ թշնամու կողմից մեր զավթած հողերը ե՞րբ են վերադարձնելու, ինձ համայնքապետը պատասխանել է՝ սահմանազատումից հետո կվերադարձնեն։ Հիմա, եթե սահմանազատումից հետո չվերադարձրեցին, այդ մարդկանց պատասխանն ինչպե՞ս են տալու։ 1 հեկտար չէ, որ ասես՝ դե լավ, 120 հեկտար է, գյուղացիներն առանց հողի սահմանին ինչպե՞ս պետք է ապրեն։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 7-ին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների ղեկավարությունների հետ։
ԱՄՆ Գերագույն դատարանն ապրիլի 7-ին բավարարել է ամերիկյան վարչակազմի պահանջը և վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։
«Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքական ընդդիմության նախաձեռնությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով իշխանությունները ակցիայի մասնակիցների հանդեպ անհամաչափ ու բիրտ ուժ էին կիրառել, որովհետև նրանք այդ օրը սեփական մաշկի վրա իրապես զգացել էին իրենց իշխանության կորստի վտանգը։
Գյումրեցին ընտրել է վատթարագույնի ու ավելի վատթարագույնի մեջ, որովհետեւ անձամբ իմանալով Սարիկ Մինասյանի բարձր հեղինակությունը Գյումրիում, այս իմաստով ասեմ, որ ՔՊ-ն լավ ընտրություն էր կատարել: Որովհետեւ, եթե Սարիկը չլիներ, ապա ավելի ողբալի կլիներ իրենց վիճակը, գուցե Փարաքարից ավելի ողբալի»:
Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու եւ անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեկ կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում, եւ անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։
Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին՝ բարձր գնահատելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները:
«Վազգեն Սարգսյան. վերջին սպարապետը» ֆիլմը հայկական «պռակատում» ռեկորդ է սահմանել` 28 օրում մոտ 130 հազար մարդ է դիտել, եւ դա՝ միայն Երեւանում: