
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը»,-ասված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: