«Ես Էրդողանին սիրում եմ, նա էլ ինձ է սիրում, մենք երբեք խնդիր չենք ունեցել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին՝ բարձր գնահատելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ՝ մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է սիրում։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել»,– հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ «Նա շատ ուժեղ ու խելացի մարդ է»։

Թրամփի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում իրականացրել է այն, ինչ մյուսներից ոչ ոք չի կարողացել։

«Պետք է արժանին մատուցել»,- եզրափակել է ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930