Բաժիններ՝

ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

ԱՄՆ Գերագույն դատարանն ապրիլի 7-ին բավարարել է ամերիկյան վարչակազմի պահանջը և վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Դատարանի հինգ անդամներ քվեարկել են արգելքը վերացնելու օգտին, չորսը՝ դեմ։ Այսպիսով, բեկանվել է վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ էր թողել ստորադաս ատյանի վճիռը։ Միևնույն ժամանակ Գերագույն դատարանը գործադիր իշխանությանը պարտավորեցրել է «ողջամիտ ժամանակ» տալ միգրանտներին ՝ դատարանում վիճարկելու իրենց արտաքսումը, նախքան նրանց կվտարեն երկրից: Բացի այդ, Գերագույն  դատարանի որոշմամբ, համապատասխան դատական քննությունները պետք է տեղի ունենան Տեխասում, որտեղ պահվում են միգրանտները, այլ ոչ թե Վաշինգտոնում։

Ավելի վաղ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դատարանը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել 1798 թվականի «Օտարերկրացի  թշնամիների մասին» օրենքի հիման վրա Միացյալ Նահանգներից միգրանտների զանգվածային արտաքսումները, մինչև չորոշվի դրա կիրառման իրավաբանական հիմնավորումը, ինչպես նաև հետ դարձնել արտաքսվող անձանցով թռչող բոլոր չվերթերը: Ըստ ABC News-ի՝ ԱՄՆ վարչակազմն անտեսել էր դատարանի այս պահանջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930