Բաժիններ՝

Մհեր Սահակյանը վթարի օրն ալկոհոլ կամ թմրանյութ չի օգտագործել. ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը, ըստ որի` Մհեր Սահակյանը դեպքի օրն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել»,– նշեցին ՔԿ–ից:

Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի ոլորանների ձորում։

Պատգամավորի մահվան գործով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
4 երեխաների հայր Մհեր Սահակյանը հունվարի 30-ին կդառնար 37 տարեկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930