Բաժիններ՝

ԱՄՆ-ն ակտիվացնում է օդային հետախուզությունը Արևելաչինական ծովում

Միացյալ Նահանգները MQ-4C Triton հետախուզական մեծ անօդաչուներ կտեղակայի Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում, լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին:

Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։Նախարարն ասել է, որ այդ որոշման նպատակն է բարելավել տեղեկատվության հավաքումը «ճապոնաամերիկյան դաշինքի շրջանակներում»:

Ամերիկյան «Քադենա» ավիաբազայում անօդաչու թռչող սարքերի տեղակայումը կսկսվի «մի քանի շաբաթվա ընթացքում»՝ անորոշ ժամկետով։

2023 թվականից այս ավիաբազայում տեղակայվում են MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը։ 2024 թ. մայիսից Միացյալ Նահանգների զինվորականները ավիաբազայում տեղակայել են երկու MQ-4C Triton: Սարքերի թվաքանակը, որոնք պլանավորում են տեղակայել այս անգամ, չի նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930