ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 միլիարդ դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության նպատակով ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերից մինչև այսօր պետական բյուջեի միջոցներից հատկացրել է ավելի քան 115 միլիարդ դրամ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։Նրա խոսքով՝ հատկացված գումարների ավելի քան 85-90 տոկոսը տրամադրվել է բացառապես բյուջետային միջոցներից։

«Իհարկե, այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հատկացված լրացուցիչ գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք, բայց մեր աշխատանքի սկզբունքը մեկն է եղել՝ երբ որոշում ենք, որ ծրագիրն անհրաժեշտ է, սպասել չենք կարող։ Իրականացնում ենք մեր բյուջետային միջոցներով, և հետո, եթե լինում են գործընկերներ, որոնք ցանկություն են հայտնում միանալ, դա միայն ողջունելի է», – ընդգծեց փոխվարչապետը։

Խաչատրյանի խոսքով՝ միջազգային համաժողովների միջոցով ֆինանսական միջոցների մոբիլիզացման ակնկալիքները գերագնահատված են, և կառավարությունը չի կառուցում իր քաղաքականությունը նման սպասումների վրա։

«Մենք չենք տեսնում այդպիսի լրացուցիչ հնարավորություն, եթե մենք տեսնենք, թե որ խնդիրն է, որ լուծված չէ և հնարավոր է լուծել որևէ լրացուցիչ համաժողով անցկացնելու կամ կազմակերպելու արդյունքում, իհարկե, կարող ենք դա անել, բայց դրա կարիքը և անհրաժեշտությունն այս փուլում մենք չենք տեսնում»,-նշեց նա։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար միջազգային համաժողովներ անցկացնելու առաջարկով հանդես էր եկել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որի նախաձեռնությամբ մարտի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր անցկացվել։

Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին պահպանել իրենց տրամադրվող 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունը, ինչպես նաև ապահովել իրենց քաղաքական իրավունքների պաշտպանությունը։

Հանրահավաքից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930