«Մասկն անձամբ է կոչ արել Թրամփին չեղարկել նոր մաքսատուրքերը»․ Тhe Washington Post

«Նախագահ Թրամփի մերձավոր զինակից Իլոն Մասկը կոչ է արել Սպիտակ տան ղեկավարին զերծ մնալ մաքսատուրքերի բարձրացումից», – գրում է Тhe Washington Post պարբերականը՝ Սպիտակ տան իր աղբյուրները վկայակոչելով։

Թերթի տեղեկություններով՝ Մասկն անձամբ է դիմել Թրամփին՝ հորդորելով նրան չբարձրացնել ԱՄՆ ներկրվող օտարերկրյա ապրանքների վրա սահմանվող մաքսատուրքերը։

Բացի այդ, ըստ պարբերականի, Թրամփին աջակցող խոշոր գործարարները հանգստյան օրերին փորձել են ոչ պաշտոնական մի խումբ ձևավորել, որն ակտիվ լոբբիստական գործողությունների միջոցով պետք է փորձի փոփոխությունների ենթարկել Թրամփի տնտեսական քաղաքականությունը։

Ապրիլի 3-ին Սպիտակ տան ղեկավարը որոշեց, որ Ամերիկայի հետ առևտուր անող երկրները պետք է վճարեն այնքան մաքսատուրք, որքան իրենք են սահմանել ամերիկյան ապրանքների համար․ Չինաստանի դեպքում՝ 34 տոկոս, Եվրամիության՝ 20 տոկոս, Ճապոնիայի՝ 24 տոկոս, Հնդկաստանի համար՝ 26 տոկոս։

Ընդհանուր առմամբ, որևէ երկիր դուրս չի մնացել նախագահ Թրամփի տեսադաշտից․ «նվազագույն բազային մաքսատուրքը» սահմանվել է 10 տոկոս: Այս հայտարարությունը տապալեց արժեթղթերի շուկաները՝ ցնցում առաջացնելով համաշխարհային տնտեսության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930