ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ 2020-2024-ին Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իսրայելը սահմանված ժամկետում դուրս չի բերել զինված ուժերը Ֆիլադելֆիայի միջանցքից, որը բաժանում է Եգիպտոսը Գազայի հատվածից։ Այդ կերպ Իսրայելը խախտել է հրադադարի մասին համաձայնագիրը։
«Իշխանափոխությանը միտված ցանկացած բողոքի ակցիայի, անկախ նրանից, թե ո՞վ է դրա կազմակերպիչը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցել է շատ ակտիվ՝ գետնի վրա ունենալով զգալի դերակատարում այդ ընդդիմադիր պայքարներում, հետևապես, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում ներքաղաքական դաշտում, դիտարկում եմ 2026 թվականի նախընտրական համատեքստում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը:
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Այդ նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T» դրական արդյունք է ցույց տվել արագության և բարձրության առումով՝ հասնելով 25.500 ֆուտ (7.7 կմ) բարձրության։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ ամիս կարող է այցելել Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Արցախը հանձնելու բոլոր փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եվրոպական հարթակում. Վերահաստատեց Ալմա Աթայի հռչակագիրը, հետո արդեն ճանաչեց Ադրբեջանի 86.600-ը, կնքեց Արցախի հանձնումն ու այն էթնիկ զտումը, որն Ալիևն իրականացրեց: Հիմա նույնը կատարվում է Սիրիայում. Եվրոպացիք, ժողովրդի լեզվով ասած՝ պեչատ են դնում տեղի ունեցողի վրա, ասում են՝ նորմալ է, որ Սիրիայի «իշխանությունը» կոտորում է մարդկանց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը՝ շեշտելով, ԵՄ-ն հստակ ցույց է տալիս՝ միավորված են ոչ թե արժեքների, այլ շահերի շուրջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի հարցով առցանց միջազգային գագաթնաժողով կանցկացնի։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կապի մեջ են Սիրիայում էսկալացիայի հարցով:
44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու նախապես հայտարարված ժամկետները խախտելուց հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է այլևս կոնկրետ ժամկետ չնշել և սահմանափակվել՝ ասելով, թե զեկույցը 2025 թվականին անպայման հասանելի է լինելու Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։
Դատավորը ծանր տարավ և մոռացավ՝ փաստաբանին չի կարելի հետապնդել դատական նիստերի դահլիճում. Աթանեսյան
Բացառված է, որ հաղորդման դեպքում կբացահայտեն, որ գաղտնալսող սարք են տեղադրել. Ռուբեն Մելիքյան
Մեծ Բրիտանիայի արևելյան ափերի մոտ Հյուսիսային ծովում նավթատար տանկերի և բեռնանավի բախումից հետո առնվազն 32 մարդ է փրկվել։ Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին:
Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր դատական նիստերի դահլիճում 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցից հետո նախկին իշխանությունների մասին գրառումներին, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է մտնել և ձեռքերը տաքացնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտության մեջ, և պատկերավոր օրինակով ներկայացրեց, թե ինչ է դա նշանակում։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
ՄԱԿ-ի պատվիրակությունը ժամանել է Սիրիայի Լաթաքիայի և Տարտուսի շրջաններ, որտեղ զանգվածային բախումներ էին տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Դուռը զանգ չունի՞, թող զանգը տա, բացեք…Ունի, բա զանգը կոմունիկացիա չէ՞. Աշոտյան-Դոլմազյան զրույցը
Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից սկսած պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական միության երկրկեր։
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում՝ ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: Ջրատարի վրա առաջացել է 100 մ երկարությամբ և 20 մ հաստությամբ հողածածկույթ:
Արմեն Աշոտյանն ինչի՞ նամակագրության իրավունք չունի. Ռուբեն Մելիքյան
Ես ունեմ շատ ստույգ կասկածներ, որ իմ տան սարքի մեջ ԱԱԾ-ն գաղտնալսող սարք է դրել, փորձաքննեք. Աշոտյան
Չնայած բոլոր դժվարություններին՝ Հայաստանն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. ՀՀ ԱԳ նախարար