Վկաների 90%-ը հարցաքննվել են, մյուսները Աշոտյանի մեղադրանքին առնչություն չունեն. Մարգար Սողոմոնյան
Պնդում եմ՝ Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է. չեմ ուզում այդ պատասխանատվությունը մնա Ձեզ վրա. պաշտպան
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ալավիների հետ կապված վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության և նրա աջակիցների համար իրավիճակն ամենևին էլ կառավարելի չէ։ Թեև, ըստ նրա, կառավարական ներկայացուցիչները հայտարարում են, թե սա սպասելի էր, այնուամենայնիվ, բախումներ նման պատկերով սպասելի չէին, ինչպես նաև սպասելի չէր նման արձագանքը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան, որը ցանկանում է լուծել Սիրիայում քրդերի հարցը, խնդիրներ ունի Սիրիայում։
Փհենյանում նախազգուշացրել են, որ զորավարժությունները բացասաբար կազդեն ԱՄՆ անվտանգության վրա, և որ ի պատասխան՝ Հյուսիսային Կորեան կավելացնի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Իսրայելի արտգործնախարարության աղբյուրներին հղում տալով՝ մամուլը գրում է, որ Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարեկան զորավարժությանը։
Հայրս հիվանդանոցում էր, ինձ կանխիկ փող էր պետք. Արտաշես Մայիլյանի բարեվարքության հարցն է քննարկվում
Արտաշես Մայիլյանը համոզված չէ, որ Սասուն Խաչատրյանի՝ սմս-ով ազատվելու վերաբերյալ ամեն ինչ գիտենք
Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՅԴ-ից։
Սաակաշվիլիին պետական միջոցների զեղծարարության մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին:
Այնուհանդերձ, անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Արհմիությունը պահանջում է ամսական աշխատավարձի 8%-ով կամ առնվազն 350 եվրոյով բարձրացում, ինչպես նաև պահանջում է բարձրացնել ծանր աշխատանքի համար հավելավճարները և տրամադրել լրացուցիչ հանգստյան օրեր:
Փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհաջող հանդիպումից հետո, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Ուկրաինային օգնությունը վերականգնելու հարցը, եթե խաղաղ բանակցություններ և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկվեն։
Սերժ Սարգսյանի գործով չկա մի բան, որ չեմ արել.գործով քննիչ Մայիլյանը սլաքներն ուղղեց դատարանի կողմը
Պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի դադարեցման ֆոնին համարվում է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը մեղսակցություն: Այս մասին հայտարարել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանիզը։
Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ-Ղանին հայտարարել է երկրի ծովափնյա շրջաններում նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին՝ շեշտելով, որ պետական կառույցները այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը՝ անցնելով կյանքի բնականոն ընթացքին։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, գործերի մակագրման համակարգին։
ՍԴՈւ-ն ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ
Առավել կատաղի մարտեր են տեղի ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ բնակվում են ալավիներ՝ կրոնական փոքրամասնության անդամներ, որոնց պատկանում է Ասադների ընտանիքը:
Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով:
Իր հերթին շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը Սիրիայում շարունակվող հակամարտության վերաբերյալ հայտարարել է, որ կտրականապես մերժում է իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները
Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։
Ձեր տղան մեքենա վարում է առանց վարորդական իրավունքի.7 անգամ տուգանվել է 1 տարվա ընթացքում.Իոաննիսյան
Նույն ժամանակահատվածում Ֆրանսիան զբաղեցրել է երկրորդ տեղը զենքի խոշորագույն մատակարարների շարքում՝ իրականացնելով մատակարարումներ 65 երկրի
Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել Բաքվում ձերբակալված դատավոր Ելենա Խախալևային, որին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրում է խարդախության համար և որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:
Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Ձեզ էլ սմս ուղարկեն աշխատանքից ազատվելու մասին. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Բատիկյանը հարցին չպատասխանեց
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Գյումրիում ու Փարաքարում սպասվող ընտրություններից։
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները: