«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է:
Նախընտրական ղալմաղալում ամենաշատը հնչող ու երևացող «Խաղաղությունը» պատերազմի մասին է: Երաշխավորած պատերազմի: Լսելի ու խոսելի ամեն ելուստից դուրս հորդող իշխանական «Խաղաղության» իմաստն այն է, որ իրենք խաղաղություն են բերել, ու որպեսզի խաղաղությունը չգնա, իրենք պետք է մնան:
168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով աշխատանքից ազատելը՝ տոտալիտար համակարգին բնորոշ այլանդակություն լինելուց բացի, վկայում է մեկ այլ՝ կոնկրետ այս դեպքի հետ կապ չունեցող երևույթի մասին:
Նա ցույց է տալիս, թե ինչ է լինում երկրների հետ, երբ մեր հայրենակից Աճեմօղլուի կողմից ուսումնասիրած «Սմոկինգով օրանգուտանի» համախտանիշը դառնում է պետության կառավարման կոնցեպտ: Միակ կոնցեպտ:
«Շինող», «ասֆալտին ծեփող», «պատերի տակ վնգստացող», «դոմփող», «ուրիշ բան թափ տվող»… Սա պատկերավոր արտահայտությունների այն շատ համեստ ցանկն է, որով արտահայտվող ղեկավար ունեցող որևէ երկրում արժանապատվությունը պետք է ծաղրվեր, ամոթը՝ հետադիմական համարվեր, պատվախնդրությունը՝ հեգնանքի արժանանար, պատասխանատվությունից էլ մնար միայն «տալ» արմատը, բայց միանգամայն ուրիշ պահանջվելիքը տալու իմաստով:
Այսօր լրանում է ղարաբաղյան շարժման 38-ամյակը: 1988 թվականի փետրվարի 20-ին խորհրդանշորեն թվագրվող ղարաբաղյան/արցախյան շարժումը նորանկախ Հայաստանի Հանրապետության սկզբնապատճառն է, որը հիմա այս ՔՊ-ական խմբակի կողմից հայտարարված է սխալ, հակապետական, հակաինքնիշխան, հակահայկական:
Հունվարի 11-ին Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում է Հայոց պետականության դեմ պայքարելու մեջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ նախկին տնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանն է։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է։
Տարածքային զիջումների հետ կապված իր հայտարարություններով Փաշինյանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինքը ՀՀ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն է, ինքն այլևս ՀՀ վարչապետը չէ։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ու լրագրող, 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանն են։
Բյուջեի նախագիծը շարունակում է քննադատությունների թիրախում մնալ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում․ «Տնտեսական և քաղաքական ձախողումների ամփոփման», «սոցիալական խոստումներն ուրացող» ձևակերպումներն էին հնչել Բյուջե-2026-ի մասին։
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «ԲՆԱՏՈՒՐ» բնական խնամքի միջոցներ արտադրող հայկական բրենդի հիմնադիր Արփի Բարսեղյանն է։
Որևէ իշխանության առաքելությունը, բացի սահմանադրական պարտավորությունների կատարումից, ընթացիկ կառավարումից, նաև հանրության համար գերակա արժեքների, գաղափարների, նորմերի, երազանքների ստեղծումն է: Բոլոր այդ հասկացություններն, ի վերջո, հանգում են իմաստներին, որոնցով և հանուն որոնց հասարակություններն ու պետությունը կամ առաջադիմություն, կամ հետադիմություն են ապրում:
«Մեծ կռիվ է գնում, իրականում, շատ ավելի մեծ կռիվ, քան տեսանելի է, ուղղակի դիմացիններին ներկայացնող ուժը փորձում է ապացուցել, որ իրենից ավելի կաթոլիկ չկա աշխարհում, որ ինքը բոլոր կաթոլիկներից, Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ է։ Մարդու տեսակն ուզում են փոխել, մարդուն ուզում են դարձնել կառավարելի կենդանի»:
Էկոնոմիկայի նախարարությունն օրերս «Արևային էներգետիկայի զարգացման» ՓԲԸ-ին հատկացրել է շուրջ 23,5 միլիոն (23 միլիոն 490 հազար) դրամ դրամաշնորհ։
Արժեզրկված մարդու համար հայրենիքը նույնիսկ պետություն չէ, այլ քնելատեղի, ինչպես որ պետությունը ոչ թե ազգային ինքնության հավաքական բարձրակետն է, այլ ֆեստիվառի հրապարակ: Իսկ դրանցում փոխարժեքներից ամենակարևորը պիտի լինի ու է՛ արտարժույթինը: Առաջիկայում՝ ոչ միայն դոլարինը:
Չի՛ կարող պետության ղեկավարը փակել պետությունը՝ նորը բացելու հավակնությամբ։ Դա ենթադրում է, որ այդ պետությունն անպայմանորեն ձախողվել է նրա կառավարմամբ, և եթե նորը պետք է բացվի, ապա այդտեղ նա այլևս չպետք է գոյություն ունենա։
Այսօր մենք ունենք շատ անառողջ ու այլասերված մթնոլորտ, բարքեր, որի մեջ ապրում է պետությունը, մենք բոլորս։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Արմեն Մինասյանն է։
Գրող Լևոն Զավախյանը ֆեյսբուքյան իր էջում կոշտ արձագանքել է ՔՊ-ական խմբակին և նրանց ողորմելի ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են իբր Չորրորդ Հանրապետություն հռչակելու՝ վարչախմբի պարագլխի ցնորամտությանը, սեփական պետության դեմ նրա տված ցուցմունքներին, մասնավորապես՝ իբր այլ պետության տարածք հայ զինծառայողներ ուղարկելու մասին անհեթեթ մտքերին, նաև՝ Փաշինյանի կողմից այդպես էլ չգաղտնազերծված՝ 2019-ի միջնորդական առաջարկին։
Մեղսունակությունը, որ առողջապահական ու դատավարական իմաստով անձնային հատկանիշ է, կիրառելի է նաև համակարգերի, այդ թվում՝ պետության պարագային:
Երեկ դաժան ու ողբերգական սպանության արդյունքում մահացել են Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկեր, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը պատմական զուգահեռներ տարավ նախորդ դարասկզբի թուրք իշխանության գործողությունների ու ներկայիս իրողությունների միջև:
«Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ»,- դեռ 2005-ին «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված «Մոռանալ հերոսական անցյալը» վերտառությամբ հոդվածում գրել էր «Ն․Փ․»-ն։