«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։
Փաշինյանը շարունակում է իր այն հետևողական գիծը, որի համաձայն՝ պետությունն ընդամենը լավ ապրելու, կուշտ ուտելու վայր է, որը, ստամոքսային պահանջմունքները բավարարելուց զատ, ապահովում է նաև ազատություն։ Իսկ ազատությունը, նյութական, «լավ ապրուստի» կաղապարով, բնականաբար, ոչ թե մտքի, գաղափարի, ստեղծագործական ազատությունն է, այլ, առաջին հերթին, մարմնականը։
Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանը չի կիսում տարածված այն կարծիքը, թե այսօր յուրաքանչյուր մարդ մտավորական է։ Նա վստահեցնում է՝ մտավորական լինելը ոչ այնքան մասնագիտություն է, որքան կոչում։ Ըստ նրա՝ նույնիսկ առաջին հայացքից աննկատ թվացող մարդը, որն ինչ-որ տեղ ուղղակի պահակ է աշխատում, կարող է շատ ավելի մտավորական լինել, որի հոգին անհանգիստ է երկրի ցավով, քան պրոֆեսորը։
Ի՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Եկեղեցականը քաղաքացի չէ՞։ Հոգևորականների մեծ մասը փայլուն կրթություն է ստանում, ավելին, քան շատ բուհերում։ Նրանք լուրջ մտավոր խավ են։ Մեր եկեղեցու պատմության մեջ շատ օրինակներ կան․ պետականություն չունենալու պարագայում եկեղեցին՝ որպես քաղաքական միավոր, պահել է մեր մշակույթը, գիրն ու գրականությունը։ Եկեղեցին այնքա՜ն բարեգործություն է արել, որ կառավարությունները չեն արել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Իրականում այդպիսի ճշմարտության թիվ մեկ շահառուն հասարակությունն է, որը միայն ճշմարտությամբ կարող է պայքարել առավելապես իշխանության, բայց նաև տարբեր ընդդիմությունների կողմից իրեն խաբելու, մանիպուլացնելու դեմ։
«Ի՞նչ գիտի այդ թերուսը. մեր պատմությունը, երազանքները գիտի՞: Մեզ ուզում է զրկել նույնիսկ երազելու հնարավորությունից, մոռանալ Մասիս սարը, երազի երկիր Հայաստանը: Գուցե հետո նաև արգելի երգել մեր ազգային երգերը: Այսինքն՝ նա պատրաստ է անել այն, ինչ հաճո է թուրքին»:
«Սիրտս հրճվանքից պայթում էր, երբ տեսա հրապարակում հավաքված ժողովրդին: Արցախը դարեր շարունակ Հայաստանի դոնորն է եղել՝ հատկապես հյուսիսային շրջաններում. արյուն է ներարկել մեզ, հիմա էլ՝ ոգի է ներարկում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած երեկվա համաժողովրդական հանրահավաքին՝ նշեց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը: