Ների՛ր մեզ, Վազգե՛ն, որ քո կյանքի հիմնական նպատակը չկարողացանք պահել. Մարգարիտ Եսայան

«Մի բան ունեմ Վազգենին ասելու՝ Վազգեն, մեզ կներես»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Նա նշեց, որ մեծ գործ ունենք անելու Արցախի ազատագրման և Արցախը կրկին հայկական դարձնելու համար։

«Մի անհայրենիք, դավաճան, անթասիբ պերաշկի ուտող եկավ և  Վազգենի ու իր ընկերների հաղթանակը քոռուչուփ արեց։ Ես պարզապես զարմանում եմ, որ այսօր Վազգենի ընկերները, հարազատները չեն կանգնում և  հավուր պատշաճի չեն հակադարձում այդ մարդուն։ Չեն ասում, որ այն, ինչ Վազգենն արեց, իրավունք չունեիք քոռուփուչ անելու։

Մի բան ունեմ Վազգենին ասելու՝ Վազգեն, մեզ կներես, որ չկարողացանք քո հաղթանակները պահել։ Ուզում եմ ոգևորել մեր հասարակությանը, չեմ ուզում հուսահատության գիրկը նետել և ասել, որ մենք մեծ պարտք ունենք տալու Վազգենին, իր ընկերներին, այս Եռաբլուրին, տղերքին։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նախ այս իշխանություններին, այս բաշիբոզուկներին հեռացնենք Հայաստանի իշխանության ղեկից։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում լինի հայկական պետություն,  հայկական պետականություն, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահն առաջ տանող իշխանություն։ Ամեն ինչ պետք է անենք, ցանկացած գնով պետք է անենք, ոովհետև Վազգենենք ցանկացած գնով, արյան գնով պահեցին, ազատագրեցին Արցախը»,- ասաց Եսայանը։

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ այդ մեծ պատասխանատվությունն ունենք մենք։ «Հուսով եմ՝ երիտասարդները սա հասկանում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։  

Տեսանյութեր

Լրահոս