Լավրովը կոչ է արել անհապաղ դադարեցնել ագրեսիան Մերձավոր Արևելքում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել ագրեսիան Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ վերջ տրվեն Ծոցի երկրների տառապանքներին։
«Մենք չենք կարող ընդունել այն տրամաբանությունը, որ Իրանի գործողությունները անընդունելի են, իսկ ԱՄՆ-ի և Իսրայելի արած ամեն ինչ անքննելի է։ Մենք կողմ ենք ագրեսիայի անհապաղ դադարեցմանը», – ընդգծել է նախարարը՝ դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանում կրակի դադարեցման մասին բանաձև պատրաստել ու ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
«Մեր ամերիկացի գործընկերները, Իսրայելը հրապարակավ հայտարարում, որ այս ռեժիմը անօրինական է։ Սա նրանց կարծիքն է, որն ուղղակիորեն հակասում է Միավորված Ազգերի կազմակերպության բոլոր անդամների կարծիքին։ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի լիիրավ անդամ է, և նրա բոլոր իրավունքները պետք է հարգվեն, այդ թվում՝ սեփական կյանքը կազմակերպելու իրավունքը՝ առանց որևէ մեկի կողմից Իրանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու»,- հայտարարել է Լավրովը։



