Դեկտեմբերի 17-ին արդեն ոչ միայն իսրայելական ՑԱԽԱԼ-ի բանակը բավական հեռու է շարժվել դեպի Սիրիայի խորքը ՄԱԿ-ի ստորաբաժանումների կողմից պահպանվող ապառազմականացված գոտու սահմաններից դուրս, այլև Նեթանյահուն մտել է հարևան պետության տարածք Հերմոն լեռան շրջանում: Ըստ ԶԼՄ-ների՝ «վարչապետը տեղում քննարկել է գրավյալ տարածքներում իսրայելական բանակի տեղակայման հարցը»:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում վերջին օրերի իրադարձությունները շահագրգիռ կողմերին ստիպում են շատ բան վերաիմաստավորել և գիտակցել։ Երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցվող երկիրը գրեթե առանց կռվի հանձնվեց զինյալներին՝ դա անելով 13 տարվա արյունալի քաղաքացիական պատերազմից հետո, որը պետք է ինչ-որ բան սովորեցներ, առաջին հերթին՝ հենց սիրիացիներին, ովքեր պայքարում էին ապագայի համար, առանց վախի ապրելու իրենց իրավունքի համար: Բայց կարծես երկար տարիների դասը չի նպաստել ապագայի համար:
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իսրայելի պատասխանն ուշացավ, քանի որ, չնայած իր ռազմատենչ հայտարարություններին ու արկածախնդիր քաղաքականությանը, Իսրայելը չցանկացավ անել այնպիսի քայլեր, որոնք կապակայունացնեն ռեգիոնալ դրությունն էականորեն։