Հայրենիքին ճիշտ ծառայելու Վազգեն Սարգսյանի սկզբունքը պիտի հետագա իշխանավորները շարունակեին. Նիկոյան
«Երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, կարծես աշխարհի ամենաանբարոյականը խոսի սրբություններից»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա հիշատակին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն ու խաղաղության մասին թեզին, Նիկոյանն ասաց, որ Փաշինյանի մոտ ամեն ինչն է կեղծ, կեղծ է իր անձը, իր սերը, իր ընտանիքը, հայրենիքը, ամեն ինչն իր մոտ կեղծ կատեգորիաներ են։
«Նիկոլի գալուց երեք պատերազմ ենք ստացել, խաղաղության մասին բարբաջողը պատերազմ է բերել մեր գլխին, 5000 հայ մարդու գլուխը կերել, 5000 հայ երիտասարդ, մի ամբողջ սերունդ է ոչնչացրել, ոնց որ աշխարհի ամենաանբարոյականը խոսի սրբություններից»,- ասաց նա։
Անդրադառնալով հանգամանքին, որ իշխանության որևէ ներկայացուցիչ չի այցելել Եռաբլուր, Սամվել Նիկոյանն ասաց, որ այսօր մեկ անգամ ևս շնորհավորում է Վազգենին, որ այսօր իշխանությունից որևէ մեկը չի եկել և չի պղծել։
«Շատ լավ է, որ չեն եկել։ Նրանց այստեղ գալը նշանակում է Վազգենի հիշատակը պղծել»,- ասաց նա։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։



