«Նիկոլենք քայլող դիակ են. չեն կարող լինել քաղաքական կենդանի, մաքսիմում՝ քաղաքական մակաբույծ». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ մարտի 4-ին ՀՀԿ ԳՄ նիստում ընդունված հայտարարությունը քաղաքական օրակարգում կարևոր հարց է։

«Դրա հիմքում ընկած շարժառիթները հստակ շարադրված են ՀՀԿ հայտարարության մեջ։ Եթե ժողովրդական լեզվով ասենք՝ չթաքնվենք քաղաքական ու դիվանագիտական լեզվի հետևում, ապա երկրի և երկրի շուրջ իրավիճակը վատ է և վատանում է։ Հերթական անգամ այս իշխանություններն ապացուցում են, որ ադեկվատ չեն ոչ ներքին, ոչ արտաքին մարտահրավերներին։ Երկրի ներսում մոլեգնող տեռորն այլ դրսևորում է ստանում, օրինակ, իրենց թվում է, որ գտել են լուծում, օրինակ, կալանքի տակ գտնվող մարդկանց տեղափոխում են տնային կալանքի, կարծեք թե գոլորշի են փորձում բաց թողնել՝ թոզ փչելով ներսի ու դրսի աչքերի մեջ։ Բայց սա կեղծիք է, որովհետև հետապնդումների ձևն է փոխվել, ոչ թե երևույթը»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի, իշխանությունն այս փուլում ոչ միայն չարաշահում է վարչական լծակները, այլև աննախադեպ բնույթի նախա-նախաընտրական կեղծիքների է դիմում, ինչպիսին, օրինակ, պետական բյուջեի օգտագործումն է նախընտրական ակնհայտ կաշառքի համար։

Արմեն Աշոտյանը նաև ասաց, որ հարցն այստեղ այն է, թե առաջիկա ընտրություններն ինչպիսին պետք է լինեն, և որքանով է իրատեսական միայն ընտրություններով իրականացնել իշխանափոխություն։

Կարդացեք նաև

Նա վստահ է, որ այս գործընթացների հետ կապված՝ ՀՀԿ-ն շատ մեծ համախոհներ ունի հանրային հատվածում և կարծում է՝ այն հիմնավորումները, որոնք կան ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ՝ անտարբեր չեն թողնի նաև քաղաքական գործընկերներին։

«Այս անգամ, եթե անգամ տեղեկատվություն ունենայի՝ չէի ասելու, թե կոնկրետ ով է  դիմել, բայց հավաստիացնում եմ, որ պրոցեսը կլինի հասարակական, հանրային ուշադրության հաշվետվողականության կենտրոնում։

Գիտեք, որ որպեսզի նման խոսակցությունների զգալի մասն արդյունավետ լինի, գոնե սկզբում պետք է լինի դռների հետևում, և այդ պրոցեսը ռեալիթի շոու չէ, որ ուղիղ եթերում հեռարձակվի։ Ուղիղ եթերում մեր երկրում կարելի է նայել, թե Նիկոլն ինչպես է կոկուռուզ ուտում, կամ կարկանդակ ուտելուց հետո ինչպես է Ալենի վրա սրբում իր կեղտոտ ձեռքերը։

Հաճախ ասում են, որ Նիկոլը քաղաքական կենդանի է, այդ հասկացությունը՝ «քաղաքական կենդանի», ի հայտ է բերել Արիստոտելն իր ուսմունքի մեջ, և դա դրական բան է։

Նիկոլը չի կարող քաղաքական կենդանի լինել, մաքսիմում կարող է լինել քաղաքական մակաբույծ, որն անխնա կերպով մսխել է մեր անցյալը, պղտորում ու թունավորում է մեր ժողովրդի ներկան։ Այն, որ նիկոլենք քայլող դիակ են՝ դրա մասին խոսք չկա»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս