Նախիջևանի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի

Նախիջևանի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 տուժածի մասին։

Նշվում է, որ տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։

Տուժածների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ու պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություններ էին տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր հղել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031