Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն Սյունիքի զավթմանը և Իրանի հետ սահմանի կորստին․ Կարինե Գևորգյան

«Հստակորեն ուրվագծվում է «Էփշտեյնի կոալիցիայի» փորձը՝ Հարավային Կովկասի երկրներին ներքաշել պատերազմի հորձանուտի մեջ»,- այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանաբնակ արևելագետ, քաղաքական վերլուծաբան Կարինե Գևորգյանը՝ վերլուծելով մերձավորարևելյան դրամատիկ իրադարձություններն ու դրանց անդրադարձը Հարավային Կովկասի վրա։

Նա նախ գրել է, որ Ադրբեջանը Նախիջևանի Հանրապետության վրա հարձակման պատասխանատվությունը բարդեց Իրանի վրա, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել:

«Բաքվի արձագանքի շտապողականությունը տագնապ է առաջացնում»,- արձանագրել է նա։

Կարինե Գևորգյանը նշել է, որ Վրաստանի տարածքում նավթամուղի հատվածին հասցված հարվածի և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի հայտարարության հետ մեկտեղ (ով «Քաղաքացիական գաղափար» ՀԿ-ի հիմնադիրն է և հայտարարել է, որ Վրաստանում գործում է, այսպես կոչված, «համալսարան», որն աջակցում է Իրանին և փաստացի հանդիսանում է «ահաբեկիչների դպրոց»), հստակորեն ուրվագծվում է «Էփշտեյնի կոալիցիայի» փորձը՝ Հարավային Կովկասի երկրներին ներքաշել պատերազմի հորձանուտի մեջ։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, սա այն բանից հետո, երբ քրդերի հետ տարբերակը չստացվեց։

«Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն Սյունիքի զավթմանը և Իրանի հետ սահմանի կորստին»,- ահազանգում է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031