«Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու». Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից:

Նա այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին: Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով:

Ընդդիմությո՛ւն, իրար գլուխ եկեք, շատ արագ վարչապետի ընդունելի միասնական թեկնածու առաջադրեք ու ԱԺ-ում իմպիչմենտի միջոցով հեռացրեք Նիկոլին: Ի՞նչ ընտրություն: Ի՞նչ հունիս: Մինև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից… Հայաստանն անտեր էլ չէ՝ դարպասները ներսից բացված են:

Արագ համախմբվեք բոլորով, ձևավորեք ազգային համերաշխության կարող ու «ձվերով» կառավարություն. թող Հայաստանը գոնե գոյության շանս ստանա:

Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու նիկոլից ավելի նիկոլ եք լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս