Մակրոնը պլանավորում է մարտին այցելել Ճապոնիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է մարտին այցելել Ճապոնիա՝ վարչապետ Սանաե Տակաիչիի հետ բանակցությունների, այդ թվում՝ Իրանի, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերը քննարկելու համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները:
Այցի ընթացքում ենթադրվում է քննարկել նաև հարաբերությունները Չինաստանի հետ, որտեղ Մակրոնն այցելել էր 2025 թվականի դեկտեմբերին:
Տակաիչին, նշում է գործակալությունը, կցանկանա ցուցադրել այս հարցում իր միասնությունը Փարիզի հետ՝ Տոկիոյի և Պեկինի հարաբերությունների ներկայիս սրման ֆոնին: Ճապոնիան, մասնավորապես, զգուշավորությամբ է վերաբերվում Մակրոնի մտադրությանը հրավիրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինին Յոթի խմբի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսին Ֆրանսիայում:
Kyodo-ի հաղորդմամբ՝ Իրանի շուրջ իրավիճակի նոր սրման դեպքում Մակրոնի այցը կարող է հետաձգվել:



