Ադրբեջանը զորք է տեղակայել Իրանի սահմանի երկայնքով

Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Նշվում է, որ զորքի տեղակայումը չի սահամանփակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Սա ցույց է տալիս, որ իրավիճակը շատ ավելին է, քան պարզապես սովորական կանխարգելիչ միջոցառում։ Բացի այդ անօդաչու թռչող սարքերը մշատադիտարկում են տարածաշրջանի օդային տարածքը»,- գրում է թուրքական աղբյուրը։

Բացի այդ Իրանի սահմանի երկայնքով տեղակայվել են նաև շարժական դաշտային հոսպիտալներ, զինամթերքի բեռնատարներ և վառելիքի մատակարարման մեքենաներ։ Ըստ աղբյուրի՝ դա վկայում է, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում զբաղեցրել է «երկարաժամկետ և մշտական» դիրք։

Տարածաշրջանին ուշադիր հետևող փորձագետներն ընդգծում են, որ ադրբեջանական բանակի այս քայլը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության արտացոլումն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031