Այսօրվա Հայաստանի ընթացքն ընդհանրապես կապ չունի Վազգեն Սարգսյանի երազանքի հետ․ Հենրիխ Դանիելյան

«Չենք մոռացել Վազգեն Սարգսյանի պատգամը»,-  այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում 168am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Հենրիխ Դանիելյանը նշեց, որ ՀՀԿ-ն, երիտասարդները, որոնք Եռաբլուրում են գտնվում, չեն մոռացել Վազգեն Սարգսյանի պատգամը և գնում են Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանի և Արցախի կերտման ուղղությամբ։

Նրա խոսքով, Արցախի էջը փակ չէ։ «Մենք այդպես ենք նայում մեր ապագային։ Հայ երիտասարդի համար Վազգեն Սարգսյանը պայքարի, հաղթանակի և հայրենասիրության, նվիրվածության խորհրդանիշն է, որը մենք մեր սրտում պահում ենք»,- ասաց Դանիելյանը։

Նա արձանագրեց, որ այսօր Վազգեն Սարգսյանի ու իր ընկերների ազատագրած Արցախը թշնամուն է հանձնված։

Կարդացեք նաև

«Ըստ էության, լավագույն գնահատականն է, որ այսօրվա Հայաստանի ընթացքն ընդհանրապես կապ չունի Վազգեն Սարգսյանի երազանքի հետ»,-  ասաց նա։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս