Բաժիններ՝

Իրաքը հայտարարել է, որ թույլ չի տա իրեն ներքաշել պատերազմի մեջ

Իրաքի իշխանությունները թույլ չեն տա, որ երկիրը ներքաշվի պատերազմի մեջ կամ ապակայունացվի իրադրությունը հանրապետության ներսում։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ և գերագույն գլխավոր հրամանատար Մոհամմեդ աս Սուդանին՝ զինված ուժերի միացյալ գործողությունների հրամանատարության շտաբ այցելության ժամանակ։

«Մենք չենք հանդուրժի Իրաքը պատերազմի մեջ ներքաշելու կամ երկրի ներսում իրադրությունն ապակայունացնելու փորձերը։ Ազգային շահերը պետք է լինեն ամեն ինչից վեր», – ընդգծել է աս Սուդանին, ում խոսքը հրապարակվել է կառավարության Telegram-ի ալիքում։

Իրաքի վարչապետը նշել է, որ անվտանգության ուժերը որոշ նահանգներում «անփութորեն» են վերաբերվել այս խնդրին, և այդ պատճաով հայտարարել է, որ հյուսիս-արևմտյան Նայնավայի նահանգում պաշտոններից ազատում է հրամանատարության շտաբի հետախուզության բոլոր աշխատակիցներին ։

Իր հերթին, INA գործակալությունը հայտնել է, որ Բասրայի նահանգի հարավում առգրավվել է հրթիռային կայանք, որով անօրինական խմբավորումները «պլանավորել էին հարվածել հարևան երկրներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս