Անցած չորս տարին հատկապես դժվար էր, մենք ստիպված ենք եղել դիմանալ բազմաթիվ դժվարությունների, մենք չէինք կարողանա որևէ հաջողության հասնել, եթե չլիներ վրաց ժողովրդի աջակցությունը՝ իրենց ընտրած կառավարության հետ միասին, Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ ասել է «Վրացական երազանք» նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է Ալիևին, Ալիևը վավերացրեց, բա ի՞նչ պիտի անի. ես միշտ էլ ասել եմ, որ հայկական օրակարգ չկա, ո՞ւր է այդտեղ հայկական օրակարգ: Մի բառ կա՝ խաղաղություն. Ստրուկն էլ է խաղաղ ապրում: Այն ստրուկը, որը խելոք իր ստրկությունն է անում, լափը շպրտում են դիմացը՝ հնազանդ ուտում է, նրան չեն ծեծում: Այն ստրուկը, որն ընդվզում է, ազատության համար պայքարում է, օրինակ՝ Սպարտակը, նրա դեմ պայքարում են: Քանի Նիկոլ Փաշինյանն Ալիևի բոլոր ասածներն անում է, իմաստը ո՞րն է՝ Ալիևը պատերազմի»:
ՌԴ ԱԻՆ սանավիացիայի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կիրովի մարզի անտառներում։ Ուղղաթիռն ընկել է թռիչքից մի քանի րոպե անց, այնտեղ բուժառուներ չեն եղել։
Դատավոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ով սովորության համաձայն` իր ասելիքը հրապարակել է իր աշխատակիցներից մեկի անվամբ, ով որպես կանոն` կին է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 24-ին ՌԴ-ի Կազան քաղաքում անցկացված «BRİCS»-ի գագաթնաժողովից վերադառնալիս, հանդիպել է լրագրողների հետ։
Այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել Ա. Մկրտչյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Դավիթաշեն 2-րդ թաղմասի 46/4 շենքի դիմաց իր կողմից կայանած, իրեն պատկանող «Mazda» մակնիշի «074 HH 11» համարանիշի ավտոմեքենան:
Կարեն Իգիթյանի խոսքով՝ երբ Փաշինյանն ասաց՝ մենք զրոյական կետից ենք սկսում, այդտեղ նա հնարավորություն տվեց Ադրբեջանին ասել՝ դե, եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցածը դուք չեղարկում եք, ուրեմն մենք հետ ենք գալիս 90-ական թվականներ, Լիսաբոնի սամիթին, ուրեմն մենք հետ ենք գալիս ՄԱԿ-ի այդ բանաձևերին, և այլն:
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ «Թվիթեր») իր օգտահաշվում հրապարակում է արել՝ կոչ անելով գտնել տարեց երկրպագուին, որը խաղերից մեկի ժամանակն արցունքն աչքերին վանկարկել է իր անունը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կազանյան բանակցություններից Երևանը գոհ է, կան նաև շոշափելի արդյունքներ, երեկ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո «Ազատության»-ը փոխանցեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Վրաստանի որոշ ընտատեղամասերում տեսախցիկներ չկան, ինչը կարող է հանգեցնել սադրանքների, ավելորդ լարվածության։ Այսմասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարում են հաղթանակի մասին։ Այլ կերպ ասած` սկսվեց։
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո երկու ժամվա ընթացքում:
«Մարդիկ խոսում են մի բանից, որից չեն հասկանում, օրինակ՝ պնդում են, թե միջազգային հանրությունն ինչ-որ բան ընդունում է, ինչ-որ բան՝ ոչ։ Միջազգային հանրություն չկա։ Մենք շատ միամիտ ժողովուրդ ենք, հարյուրավոր տարիներ խոսում ենք միջազգային հանրության մասին, բայց այդպիսի բան չկա։ Մեր աչքերի առջև ՄԱԿ-ը, որը միջազգային հանրության բարձրագույն ատյանն է, չորս անգամ պաշտոնապես, տարբեր ձևերով ընդունել է, որ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն, զոհերի թիվը, որոշ հաշվարկներով, 150 հազարի է հասնում, ու թեև պաշտոնապես ասում են՝ 45 հազար, բայց շատ ավելին է»։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմանենրում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը: Նա երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրն է և նույնպես երգչուհի էր։
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել օտարերկրացիների հետ ֆիկտիվ ամուսնությունների դեմ։
Հաջորդ տարի Բրազիլիայում կայանալիք գագաթնաժողովի համար կպատրաստվի խորհրդանշական «BRICS» թղթադրամը, որի վրա պատկերված կլինեն այս ասոցիացիայի մեջ ընդգրկված երկրների կենդանիները։
Վրաստանում տեղի ժամանակով ժամը 20:00-ին ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 3 508 294։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կքննարկի տասնյակհազարավոր նոր բաժանորդների սպասարկման նպատակով հավելյալ էլեկտրիկներ հավաքագրելու հարցը: Այս մասին Sputnik Արմենիային ասաց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
«Իսրայելն այս մոտեցմամբ և մտածողությամբ ոչ մի տեղ չի առաջադիմելու», – եզրափակել է Էրդողանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
44-օրյա պատերազմը, ըստ էության, կարելի է բաժանել մի քանի փուլի, շրջափուլի կամ ժամանակահատվածի, որոնց մենք ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք։
Ծայրահեղ աջակողմյան ցուցարարները, որոնք հանդես են գալիս միգրացիայի դեմ, և հակառասիստ ցուցարարները շաբաթ օրը զանգվածային ցույցեր են սկսել Լոնդոնում ոստիկանության սերտ հսկողության ներքո՝ որպես ոստիկանության ուժեղացված գործողության մի մաս, որի նպատակն է կանխել հակառակորդ խմբերի միջև ցանկացած բախում, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանը դատավճիռ է կայացրել ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև գործի վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը:
Բելառուսը կշարունակի նպաստել դիերի և գերիների փոխանակմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն НТВ-ի «Центральное телевидение»-ի լրագրողների հարցազրույցում Կազանում ընթացած ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։
Ռուսաստանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Россия-1» հեռուստաընկերության եթերում՝ «60 րոպե» հաղորդաշարի շրջանակում։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 9 ամսում աճել է 8.7 տոկոսով․ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներն են։ Իսկ քանի դեռ հայրենի իշխանությունները չեն սկսել ներբողել հերթական աճի մասին ցուցանիշը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168․am-ի հետ զրույցում հարկ է համարում հիշեցնել․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը տնտեսությունը բնութագրող ցուցանիշ չէ, այն իմպերատիվ չէ և չի կարող արտացոլել տնտեսության իրական զարգացումը, աճը»։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 50,6 տոկոս։ Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին՝ հայտարարել է երկրում Ամերիկայի դեսպանատունը՝ X-ի իր էջում։
Հայաստանում իրավական վոլյունտարիզմ է, իշխանությունն ուզածին հասնելու համար շրջանցում է օրենքները։