
Ոսկեհասկ գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:49-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր: