Բաժիններ՝

Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 32-ամյա Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենան:

Այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել Ա. Մկրտչյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Դավիթաշեն 2-րդ թաղմասի 46/4 շենքի դիմաց իր կողմից կայանած, իրեն պատկանող «Mazda» մակնիշի «074 HH 11» համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին Ա. Մկրտչյանը հայտնել է, որ գողացել են ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և իրեն պատաճռվել է 50 հազար դրամի վնաս:

Ավեին՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս