Հայ-ադրբեջանական բեռնափոխադրումները վերականգնելու հարցը՝ կազանյան բանակցությունների օրակարգում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կազանյան բանակցություններից Երևանը գոհ է, կան նաև շոշափելի արդյունքներ, երեկ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո «Ազատության»-ը փոխանցեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Իրենց գնահատականներով էլ, նաև իրենք պատմածներով էլ կարելի է եզրակացնել, որ արդյունավետ է եղել և շատ օգտակար», – նշեց Աղազարյանը:

Կազանում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մանրամասներն արդեն Երևանում  Փաշինյանը պատմել է ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նախկինում էր անում, այլ փակ ձևաչափով՝ միայն գործադիր և օրենսդիր մարմնի իր թիմակիցներին:

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, սահմանազատման շարունակման հարցը, չի շրջանցվել նաև ապաշրջափակման թեման, որը Հայաստանի համար կնճռոտ խնդիրներից է: Այս հարցն, ի դեպ, կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանել էին խաղաղության պայմանագրի նախագծից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Լրահոս