Այլ կերպ ասած` սկսվեց․ Հակոբ Բադալյան
                                    Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարում են հաղթանակի մասին։ Այլ կերպ ասած` սկսվեց։
Վրաստանը միայն Կովկաս չէ։ Ավելին, Վրաստանի աշխարհաքաղաքական իմաստը սկսում է սեւծովյան ավազանից։ Եթե դիտարկենք, ապա այսօր այդ ավազանում գերակշռում է ՆԱՏՕ ափային ներկայությունը` Թուրքիա, Ռումինիա, Բուլղարիա։ «Բաց» է Մոլդովայի, Ուկրաինայի ու Վրաստանի ափերի հարցը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    