Բաժիններ՝

Բելառուսը կշարունակի նպաստել դիերի և գերիների փոխանակմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Լուկաշենկո

Բելառուսը կշարունակի նպաստել դիերի և գերիների փոխանակմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն НТВ-ի «Центральное телевидение»-ի լրագրողների հարցազրույցում Կազանում ընթացած ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ «որոշակի շփումներ» Բելառուսի և Ուկրաինայի միջև պահպանվում են։

Նրա խոսքով՝ «ԶԼՄ-ներում հայտնվում են լուրեր ԱՄԷ-ի միջնորդության մասին դիերի և ռազմագերիների փոխանակման հարցում, բայց գործընթացը կազմակերպվել է բելառուսների անմիջական մասնակցությամբ»։

«Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածքում։ Այդ ամենը կատարվում է մեր ձեռքերով»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հիշեցրել է, որ վերջին նման փոխանակումները տեղի են ունեցել տառացիորեն վերջերս։

«Եվ այնուհետև, եթե ռուսները դա ցանկանան (ուկրաինացիներն ուզում են), մենք կնպաստենք այդ գործընթացին։ Այսինքն՝ ուկրաինական կողմը չի հրաժարվում, որ իրենք կաշխատեն մեզ հետ և մեր տարածքում։ Մենք այդ հումանիտար առաքելությունը կատարում ենք և կկատարենք, այդ թվում և երեխաների գծով, նրանց լիազորը, ձեր լիազորը երեխայի իրավունքների գծով, մեր լիազորը և մեր խորհրդարանի պատգամավորները ներգրավված են դրանում։ Ես դրան աջակցում եմ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս