ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել Մբապեին
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանը դատավճիռ է կայացրել ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև գործի վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը:
Փարիզյան ակումբը չէր վճարել Մբապեի երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները:
Ավելի վաղ նույն LFP-ն ֆրանսիական ակումբին պարտավորեցրել էր 55 միլիոն եվրո վճարել, սակայն ՊՍԺ-ի փաստաբանները բողոքարկել էին որոշումը: Այժմ ՊՍԺ-ն չի կարող խուսափել դատավճռից և ստիպված կլինի վճարել գումարը:
25-ամյա Մբապեն 2018 թվականից էր հանդես գալիս Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր թիմից և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ռեալ»: