Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և Ա․Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Զոհվել է 5 մարդ, ևս 22-ը տուժել են։ Զինված հարձակմանը մասնակցող երկու անձ սպանվել է։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Կիմ Չոն Գյուն նշել է, որ ԿԺԴՀ ԱԳՆ-ն ուղղակի կապ չունի պաշտպանության նախարարության գործերի հետ, նման տեղեկությունները առանձին հաստատելու անհրաժեշտություն չի տեսնում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու՝ ինչ հանգամանքներում, ով կամ ովքեր են նշված ավտոմեքենան բերել և կայանել Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։
Նորընտիր նախագահ Վեյլմա Ֆալաեոն փոխել է իր նախորդ Ռոխ Վամիտանի որդեգրած քաղաքականությունը, որը կանակների այլ ղեկավարների հետ միասին՝ անկախության հասնելու ջանքերի շրջանակում ամրապնդում էր կապերն Ադրբեջանի հետ:
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները, վերացնել բժիշկ Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
Ֆրանսիայի ոստիկանությունը Դուրովին ձերբակալել էր օգոստոսի վերջին՝ Ադրբեջանից ժամանելուց հետո։ Նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիա և թմրանյութեր պահելու և տարածելու, խարդախության և այլ հանցագործությունների մեջ հանցակցության համար:
Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց`2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում այսօր մեկնարկել է կառուցապատման և անշարժ գույքի ոլորտի՝ Հայաստանում անցկացվող խոշորագույն ցուցահանդեսը՝ TOON EXPO 2024-ը։
Պենտագոնի մամուլի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը մամուլի ասուլիսի ըանթացքում անդարադարձել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա կատարված զինված հարձակմանը։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Հայաստանն ունի բոլոր շանսերը` միանալու 3 միլիարդ բնակչություն ընդգրկող ԲՐԻԿՍ-ին և զարգացնելու սեփական տնտեսությունը՝ այդ կառույցում գործող համաձայնագրերի շնորհիվ։
ԱՊՀ երկրներում ընտրությունների կազմակերպումը գերազանցում է արևմտյան երկրներում անցկացվող գործընթացները։
Վենետիկը՝ Իտալիայի ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքներից մեկը, համարվում է «մահացող քաղաք»։
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է. անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն հավաքվել է 60 հազարը՝ նախանշված ժամկետից գրեթե կրկնակի շուտ։
Տնօրենը դիմել է ոստիկանություն։ Լյուդմիլան տնային կալանքի տակ է, նրան սպառնում է տուգանք և մինչև հինգ տարի ազատազրկում։
Մյուսները ձերբակալվել են Կիևում՝ Տելեգրամ ալիքներում բջջային անցակետերի տեղակայման մասին տեղեկություններ հրապարակելու համար:
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենի հողարկավորության արարողությունը:
Անվտանգության ուժերը ձերբակալել են Վլադիմիրի մարզի Սոբինսկի մունիցիպալ շրջանի պատգամավորին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և ստրկական աշխատանքի կիրառման գործով, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի արդյունաբերության զգալի մասն աշխատում է ռուսական գազով
Հոկտեմբերի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քրեական գործ հարուցելը և նույնիսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելն արդյունք չէ, որովհետև հնարավոր է՝ դատարանն արդարացնի տվյալ մարդուն, կամ էլ գործը կարճվի, ինչը կարող է լեգիտիմ տարբեր հիմքեր ունենալ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվել է նախ բենզատար բեռնատարին, ապա` մյուս ավտոմեքենաներին: Բոլոր «Nissan»-ները եղել են կայանված:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Ձեր աշխարհն անձնական է, այն հնարավոր չէ կիսել ուրիշների հետ, այն միայն ձերն է: Ոչ ոք չի կարող դրա մեջ մտնել, տեսնել այնպես, ինչպես դուք եք տեսնում, լսել այնպես, ինչպես դուք եք լսում, զգալ ձեր էմոցիաները, մտածել ձեր մտքերը:
Թուրքիայի մեջլիսը վավերացրել է Կենտրոնական Աֆրիկայում գտնվող թուրք խաղաղարար զինվորական կոնտինգենտի ծառայության ժամկետը ևս մեկ տարով երկարացնելու մասին թուրքական կառավարության որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ թուրքական բանակը Կնետրոնական Աֆրիկայում տեղակայված է ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում 2016-ից։ Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսը վավերացրել էր նաև Լիբանանում գտնվող թուրք խաղաղարար զինվորական կոնտինգենտի ծառայության ժամկետը ևս մեկ տարով […]
Մարտին Dali կոնտեյներային նավը մխրճվել էր Բալթիմորի Ֆրենսիս Սքոթ Քի ավտոմոբիլային կամրջի մեջ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հոկտեմբերի 24-ի ՝ 2024 թ. «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որն ուղղված է Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի, միջազգային իրավունքի նսեմացման և ողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, սանձազերծված ագրեսիվ մոտեցումների բացահայտմանը։