
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը 17:00-ի դրությամբ կազմել է 50,6%

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 50,6 տոկոս։ Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկել է ընդհանուր առմամբ 1 մլն 768 հազար 816 մարդ։
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա: